«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ

Հունիսի 30-ին «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց Նինոծմինդայի եւ Ախալքալաքի իր կողմնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա էին դաշինքի ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին, Վրաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իննա Ինաշվիլին, պատգամավոր Գիորգի Լոմաիան, Գոչա Թեւդորաձեն։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով հանդիպումը իրենց աջակիցների հետ դաշինքը անցկացրեց բաց տարածքում։

Հավաքին բացման խոսքով հանդես եկավ Սամվել Պետրոսյանը, որից հետո խոսք վերցրին դաշինքի ղեկավար մարմնի անդամները եւ իրենց աջակցությունը հայտնելով Սամվել Պետրոսյանին դատապարտեցին մարտի 26-ին տեղի ունեցած դեպքերը։

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները քննադատական խոսքեր հնչեցրին տեղի գործող իշխանության հասցեին, մասնավորապես անդրադառնալով նախորդ ընտրություններին, որի ժամանակ իրենց դաշինքը գրավեց երկրորդ տեղը։