Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Նախատեսվում է վերանորոգել Ախալցխայի Կոստավա փողոցի թիվ 75 մինի մարզադաշտը։

Մարզադաշտը երկար տարիներ վերանորոգման կարիք ուներ։ Չնայած ավերված ենթակառուցվածքին, երեխաները դեռ խաղում են այս դաշտում։

Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 200 հազար լարի ծախսել մինի-մարզադաշտի վերականգնման վրա, այս տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել ցանկապատն ու շրջակա ենթակառուցվածքները և փոխարինել նորով։ Ինչպես նաև բասկետբոլի և ֆուտբոլի դարպասների և տրիբունաների դասավորությունը։

Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմից, գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեղական բյուջեից։ Առաջարկները կընդունվեն հուլիսի 19-22-ը, աշխատանքների ավարտի վերջնաժամկետը պայմանագրի ստորագրումից 4 ամիս է։