«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: