Դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը Հայաստանը որդեգրել է Բելառուսի նկատմամբ․ Գալուզին

Դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը Հայաստանը որդեգրել է Բելառուսի նկատմամբ․ Գալուզին

Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Մինսկի միջև բարդությունների շուտափույթ ավարտով՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»,- ասել է ռուս դիվանագետը:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են։ «Հայաստանն ու Բելառուսը մտնում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմի մեջ։ Մոսկվայում շահագրգռված են, որ մեր բարեկամների միջև բարդությունների ներկայիս շրջանը հնարավորինս շուտ ավարտվի»,- ընդգծել է Գալուզինը»։

Նա հույս է  հայտնել, որ «տարաձայնությունները բացասական ազդեցություն չեն ունենա ինտեգրման միավորումների շրջանակում փոխգործակցության առաջխաղացման վրա»։