Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը կայացրած «պատմական որոշումների» համար։ «Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով ընդունված պատմական որոշումները՝ Եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության հատկացման և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մինչ այդ հայտարարվել էր, որ Եվրամիության խորհուրդը հաստատել է 10 մլն եվրոյի օգնությունը Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Արարատ Միրզոյանը նշված որոշումներն անվանել է «կարևոր փուլ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում»։