«Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը՝ պարոն վարչապետին, իր պատմական որոշման համար՝ ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար՝ կապված Աբխազիա և Ցխինվալի շրջան ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ։ Իհարկե, այս որոշումը էլ ավելի կխորացնի մեր երկու երկրների հարաբերությունները»,- հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանի մարտահրավերներն ու գլոբալ խնդիրները։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար։
«Ինձ համար մեծ պատիվ է վարչապետի պաշտոնում առաջին անգամ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետին Վրաստանում։ Ինձ համար պատիվ է հյուրընկալել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ վերհիշել մարտին Հայաստան կատարած իմ այցը և շնորհակալություն հայտնել մեր հյուրընկալողներին ջերմ հյուրընկալության համար։ Մեր հարաբերությունները, Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունների և բարեկամության և դարավոր հարգանքի վրա։ Մենք ուրախ ենք, որ այս ամենը քաղաքական տեսակետից վերածվել է մեր ռազմավարական գործընկերության, ինչը, անշուշտ, կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը։ Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն արդեն իսկ շրջադարձային է մեր հարաբերությունների խորացման առումով, և այս ամենն ունի կոնկրետ գործնական արդյունքներ։ Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը՝ պարոն Վարչապետին, իր պատմական որոշման համար՝ աջակցելու ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված Աբխազիա և Ցխինվալի շրջան ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ։ Իհարկե, այս որոշումը էլ ավելի կխորացնի մեր երկու երկրների հարաբերությունները։ Հանդիպմանը շնորհակալություն հայտնեցի նաև իմ գործընկերոջը՝ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Ցանկանում եմ նշել մեր հարաբերությունների շատ բարձր դինամիկան, մենք ունենք շատ հաճախակի երկկողմ այցեր ամենաբարձր մակարդակով, բարձր մակարդակի այցերը շատ հաճախ են լինում և, իհարկե, մենք լիակատար պատրաստակամություն ունենք պահպանել այս շատ լավ դինամիկան մեր հարաբերություններում և բարձր ինտենսիվություն այս հարաբերություններում։ Այսօր մենք խոսեցինք բոլոր ուղղություններով մեր երկրների հարաբերությունների զարգացման մասին՝ լինի դա քաղաքական, տնտեսական համագործակցություն, թե համագործակցություն մշակույթի, կրթության, թե այլ ոլորտներում։ Իհարկե, բոլոր այդ ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են»,- ասել է Կոբախիձեն։
Նա խոսել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը Վրաստանի աջակցության մասին։ «Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, և այս առումով ես կցանկանայի ընդգծել մեր համատեղ ջանքերի կարևորությունը տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը և մասնավորապես Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում խաղալ մեր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Եզրափակելով՝ ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այսօր կայացած հանդիպումների կապակցությամբ։ Շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք։ Ուրախ եմ, որ մենք ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք կիսելու մեր կարծիքները վրաց-հայկական հարաբերությունների, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, գլոբալ ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ բոլոր թեմաների շուրջ և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վարչապետին Վրաստան գալու և վրաց-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար»,- ասել է Կոբախիձեն։