Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Վրաստանի վարչապետի հետ միասին Երեւան է մեկնել նաեւ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: