ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ՀՀ մոտեցումները՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն ունենալու

ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ՀՀ մոտեցումները՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն ունենալու

Սեպտեմբերի 27-ին հանդիպել եմ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Հանդիպմանն անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։

 

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին։ Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանում ունենալու կայուն և երկարատև խաղաղություն»,- գրել է ԱԽ քարտուղարը։