Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդամենը 4 ուժի առաջին տասնամյակում կան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ընտրություններում ֆավորիտներ համարվող «Վրացական երազանքի»-ի, «Միացյալ ազգային շարժման» եւ «Եվրոպական Վրաստանի» առաջին 10 ցուցակներում չկան ազգային փոքրամասնություների ներկայացուցիչներ։ Իշխող «Վրացական երազանք»-ի ազգային փոքրամասնություններից մեծամասնական թեկնածուն, ինչպես եւ նախորդ տարիներին, կլինի Համբարձում Բաբոյանը։
Բոլորից շատ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ առաջին տասնյակում կան Շալվա Նաթելաշվիլու Լեյբորիստական կուսակցության մեջ։ Նրանք են` Վարդանուշ Յադոյանը երկրորդ համարի տակ, Զորի Պետրոսյանը վեցերորդ համար, Սիրանուշ Խաչատրյանը 7-րդ համար եւ Սամվել Աղտոյանը 8-րդ համար։
Առաջին տասնյակում Ախալցխայի քաղաքային խորհրդի ընտրություններում Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար» ուժի առաջին տասնյակում կա երեք հայ թեկնածու։ Նրանք են Ալեքսան Ստեփանյանը 3 համար, 9 համարի ներքո Նաթիա Ստեփանյանը եւ 10-րդ համարի ներքո Գեւորգ Ստեփանյանը։
«Գիրչի»-ի 4-րդ տեղի համար ազգային փոքրամասնությունների կողմից պայքարելու է Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ «Ազատ Վրաստանի» 10-րդ տեղի համար Թերեզա Միքայելյանը։
Ախալցխայի շրջանային խորհուրդը նախկինում բաղկացած էր 33 պատգամավորից։ Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 28-ի օրենսդրական փոփոխությունների համաձայն 6 գյուղեր միավորվում են իրար, ինչի պատճառով կտրուկ կրճատվում է հայկական գյուղերը ներկայացնող պատգամավորների քանակը։ Ախալցխայի հայկական 15 գյուղերը շրջանային խորհրդում կունենան ընդամենը երկու պատգամավոր, ինչը արդեն իսկ դժգոհության առիթ է դարձել Ախալցխայի շրջանի հայ հասարակության համար։