Կցանկանայի դիմել մեր ընտրողներին, որպեսզի ընտրությունների օրը նրանցից ոչ մեկը տանը չմնա. Ղարիբաշվիլի

Կցանկանայի դիմել մեր ընտրողներին, որպեսզի ընտրությունների օրը նրանցից ոչ մեկը տանը չմնա. Ղարիբաշվիլի

Կցանկանայի դիմել մեր ընտրողներին, որպեսզի ընտրությունների օրը նրանցից ոչ մեկը տանը չմնա: Եկեք բոլորս գանք ու քվեարկենք երկրի խաղաղ զարգացման օգտին, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, ապակառուցողական ընդդիմությանը չպետք է տրվի սադրանքի որեւէ հնարավորություն:

«Իհարկե, մենք հաղթում ենք և կհաղթենք բոլոր քաղաքապետարաններում: Մենք պետք է հանգիստ, ազատ ընտրություններ անցկացնենք: Դրանք պետք է լինեն օրինակելի, ինչպես առաջին փուլում էր, որպեսզի ապակառուցողական ընդդիմությանը չտրվի որևէ սադրանք կազմակերպելու պատճառ: Բնականաբար, մենք հայտարարել ենք լիակատար մոբիլիզացիայի մասին, որպեսզի ընտրություններն անցկացվեն ամենախաղաղ, արդար և մրցունակ միջավայրում, և երկիրն ու բնակչությունը մեկընդմիշտ հանգստանան սաբոտաժից, որը գալիս է ճնշողների, բռնարարների ՝ Սաակաշվիլիի կուսակցության կողմից:

Ամբողջական մոբիլիզացիան նշանակում է, որ մեր ընտրողներից ոչ մեկը ընտրության օրը տանը չի մնում: Բազմաթիվ քաղաքապետարաններում մեր ընտրողներից շատերը չեն եկել քվեարկության ՝ ելնելով նրանից, որ հավատում և վստահ էին մեր հաղթանակին: Կցանկանայի դիմել մեր ընտրողներին, որպեսզի ընտրությունների օրը նրանցից ոչ մեկը տանը չմնա: Եկեք բոլորս գանք ու քվեարկենք երկրի խաղաղ զարգացման օգտին », – ասել է Ղարիբաշվիլին: