Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Երկրների միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ Արցախում 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվեցին սարսափելի հետապնդումների և բռնի տեղահանվեցին»,- Truth սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել էր Դոնալդ Թրամփը։
 
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում կանցկացվեն նոյեմբերի 5-ին։ 
 
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կպայքարեն Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։