Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով

Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով


Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով:

Ցույցերի ժամանակ արգելվել է նաև օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերի մեջ և տեսախցիկներին: Դրանց օգտագործման համար տուգանքի չափը սահմանվել է 2000 լարի: Քաղաքի արտաքին տեսքը վնասելու համար տուգանքը 50 լարիից կդառնա 1000 լարի։ Երկրորդ անգամ նույն խախտման դեպքում այն կկազմի 2 հազար լարի։

Նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, երբ դեկտեմբերի 7-ին երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ Ռուսթավելու պողոտայի հարակից փողոցներում հայտնվել են դիմակավորված և սև հագուստով անձինք, գրանցվել են հարձակման դեպքեր: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ։