Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ՆԱՏՕ-ի պատվիրակությանն է ներկայացրել բանակի բարեփոխումները

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ՆԱՏՕ-ի պատվիրակությանն է ներկայացրել բանակի բարեփոխումները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Նիլսենի գլխավորած պատվիրակությանը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Վելիևը ներկայացրել է Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումները: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ կարևորելով այդ հարաբերությունների հետագա զարգացումը: Նիլսենն էլ բարձր է գնահատել Ադրբեջանի բանակի զինծառայողների ներդրումը ՆԱՏՕ-ի…

Read More
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին

Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին

Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ…

Read More
ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։ Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ , գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել,…

Read More
Պետք է գտնել մի ճանապարհ, որը կմիավորի մարդկանց. Բայրու

Պետք է գտնել մի ճանապարհ, որը կմիավորի մարդկանց. Բայրու

Ֆրանսիայի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա կենտրոնամետ առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Նա համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետի ընթացքում: Ֆրանսիայի նոր վարչապետը հայտարարել է՝ գիտակցում է, որ պառակտված երկրում կառավարություն ղեկավարելու իր խնդիրը դժվար է լինելու: «Բոլորը շատ լավ հասկանում են,…

Read More
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը․ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը․ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթի ընթացքում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմյան բազմապիսի սպառնալիքները լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։ Նա շեշտել…

Read More
Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով

Վրաստանում արգելվել է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով

Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով: Ցույցերի ժամանակ արգելվել է նաև օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերի մեջ և տեսախցիկներին: Դրանց օգտագործման համար տուգանքի չափը սահմանվել է 2000 լարի: Քաղաքի արտաքին տեսքը վնասելու համար տուգանքը 50 լարիից կդառնա 1000 լարի։…

Read More
Ռյուտեն առաջարկել է ավելացնել պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում մինչև ՀՆԱ-ի առնվազն 3%-ը

Ռյուտեն առաջարկել է ավելացնել պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում մինչև ՀՆԱ-ի առնվազն 3%-ը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է ավելացնել պաշտպանական ծախսերը դաշինքի բոլոր երկրներում մինչև ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և կրճատել սոցիալական ծախսերը: Նա ասել է, թե ստեղծված անվտանգային իրադրությունը վատթարագույնն է, որն ինքը կարող է մտաբերել: Ըստ Ռյուտեի՝ Ռուսաստանը «պատրաստվում է երկարաժամկետ առճակատման Ուկրաինայի և դաշինքի հետ», իսկ Արևմուտքը պատրաստ չէ այն ամենին, ինչ տեղի կունենա…

Read More
Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ քննարկելու Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր

Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ քննարկելու Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարևան Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, ու կարևոր է, որ և՛ տարածաշրջանի երկրները և՛ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝…

Read More