Պետք է գտնել մի ճանապարհ, որը կմիավորի մարդկանց. Բայրու
Ֆրանսիայի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա կենտրոնամետ առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Նա համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետի ընթացքում: Ֆրանսիայի նոր վարչապետը հայտարարել է՝ գիտակցում է, որ պառակտված երկրում կառավարություն ղեկավարելու իր խնդիրը դժվար է լինելու: «Բոլորը շատ լավ հասկանում են,…