ԵՄ-ն պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. Օրբան

Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում, ԵՄ առաջնորդները պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերեն՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը Բուլղարիա կատարած այցի ժամանակ: Վիկտոր Օրբանը հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, և որոշումը պետք է ընդունվի հունվարի վերջին: Օրբանը նաև հիշեցրել է, որ…

Read More

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է զոհվել

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակիցը զոհվել է դեկտեմբերի 15-ին իր ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին: «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական ուժերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից Սեյեդ Դաուդ Բիտարաֆի մեքենան, նա զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բաղաեին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին:

Read More

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի: Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախը խոցվել է:   ՑԱՀԱԼ-ից էլ հաստատել են, որ հրթիռը հնարավոր չի եղել ոչնչացնել: Հայտնի է առնվազն 14 տուժածի մասին:   Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է…

Read More

Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Կազանին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղ առավոտյան ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Թաթարստանի Հանրապետության տարածքին:   ԶԼՄ-ները հայտնում են, որ Կազանում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, բնակելի որոշ թաղամասերից մասնակի տարհանում է իրականացվում:   Ըստ տեղական իշխանության՝ զոհերի մասին տեղեկություններ չկան: Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է:   Ուկրաինական կողմն…

Read More

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

Երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։   Վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Տեղական իշխանությունը համոզված է, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, իսկ վարորդը գործել է միայնակ:   Հաղորդվում է, որ նա 50-ամյա հոգեբույժ է…

Read More

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը…

Read More

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար:   Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան:   Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Նախագիծը դեռ պետք է հաստատի…

Read More

Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը։ «Ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն երբեք չպետք է դառնա թիրախ կամ նույնիսկ ենթարկվի ազդեցության: Սա Ռուսաստանի հերթական բարբարոսական հարձակումն է քաղաքացիական օբյեկտների վրա, որը ցույց է տալիս խաղաղության ձգտման բացակայությունը։ Ես լիակատար համերաշխությունն եմ հայտնում դիվանագիտական անձնակազմին»,- նշել է…

Read More

Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիությունը 2025 թվականին հավելյալ 30 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային՝ հայտնել է ԵՄ խորհրդի նախագահը:   Անտոնիու Կոշտան նշել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր կառույցը Կիևին արդեն շուրջ 130 միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել:   ԵՄ հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ զուգահեռաբար ջանքեր են գործադրվում Միությանը Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ:    «Եթե Կիևն…

Read More