Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց: «Աչքովս մի քանի քննադատություն ընկավ, դրա համար մի թեթև անդրադառնամ այս հարցին: Մի քիչ երկար կստացվի, բայց կփորձեմ…