Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով՝ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ արգելքը կտարածվի Ռուսաստանից գազի ցանկացած հոսքի վրա՝ խուսափելու ադրբեջանական գազի անվան տակ դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքի ռիսկից: «Մենք թույլ չենք տա, որ նրանք լրացուցիչ միլիարդներ վաստակեն մեր արյան հաշվին։ Իսկ…

Read More

Պուտինն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հենց հիմա էլ պատրաստ է «տեխնոլոգիական մենամարտի դուրս գալ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է:   Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքը՝ Ուկրաինայի նախագահը «ոչ ադեկվատ» է անվանել Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին: Վոլոդիմիր Զելենսկին նաև…

Read More

Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ հեռախոսազրույցի մասին: «Շարունակելով մեր շփումները փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ՝ քննարկեցինք Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները, որոնց ամրապնդմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում: Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումների հարցերին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Read More

Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են ԵԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցը նախաձեռնել է շվեյցարական կողմը: Սերգեյ Լավրովը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետագա դեգրադացումը կանխելու տարբերակները։ Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ մամուլի հաղորդագրության՝ Լավրովը հերթական անգամ ընդգծել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը: Նա շեշտել է, որ…

Read More

Վրաստանի և Եվրամիության հարաբերություններն աննախադեպ ցածր մակարդակի վրա են. Հերչինսկի

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները հավաքվել են Ռուսթավելու պողոտայում՝ բողոքելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։ Ակցիան խաղաղ է անցել, իրավապահների և ցուցարարների միջև բախումներ չեն եղել: Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ…

Read More

Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է երկրի փոխվարչապետ: Վրաստանի կառավարությունում այսօրվանից երեք փոխվարչապետ կա՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետներ Վախթանգ Գոմելաուրին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին: Նախօրեին Գոմելաուրին հայտնվել էր բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։

Read More

Թրամփն ու Շոլցը քննարկել են Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները։   «Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ երկար է ձգվում, և կարևոր է հնարավորինս շուտ շարժվել արդար և կայուն խաղաղության ուղով»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի…

Read More

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյայի՝ նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեին, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի ղեկավար Սուլխան Թամազաշվիլուն, Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների բաժնիտնօրեն Զվիադ Խարազիշվիլուն և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու որոշման մասին: Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վրաստանի իշխանությունները…

Read More

Զելենսկին մերժել է երրորդ երկրների օգնությամբ ռուսական գազի տարանցման հնարավորությունը

Ուկրաինան չի տարանցել ռուսական գազը 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, նույնիսկ եթե այն նախապես գնած լինի երրորդ կամ ուղղակիորեն ԵՄ սպառող երկիրը։ Այդ մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք ուզում խաղեր խաղալ. եթե մի երկիր, որը գազ է ստանում Ռուսաստանից, հետո իր գազն է ուղարկում, ապա դա նույնն է,…

Read More