Ավիաաղետի ժամանակ Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքները ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն էին ենթարկվում. Ռոսավիացիա

«Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարություն է տարածել Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին: Նա նշել է, որ ռուսական կողմն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին դեպքի հետաքննության հարցում համագործակցության լիակատար պատրաստակամության մասին: «Գրոզնիի օդանավակայանի տարածքում ավիաաղետի ժամանակ իրավիճակը շատ բարդ էր։ Ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքներում…

Read More

Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի սպասում իրավիճակի սրում դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։ Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի լքի նախագահական նստավայրը, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-15 տարվա ազատազրկմամբ։ Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Զուրաբիշվիլուն այդ մասին՝ խուսափելու նրան հարկադրաբար նստավայրից դուրս…

Read More

Հարավային Կորեայում անվստահություն են հայտնել նախագահի պաշտոնակատարին

Հարավային Կորեայի խորհրդարանը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին: Yonhap գործակալությունը տեղեկացնում է, որ իմփիչմենթին «կողմ» են քվեարկել 300 տեղանոց խորհրդարանի բոլոր 192 պատգամավորները, որոնք մասնակցել են ընթացակարգին: Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ իմփիչմենթ է կիրառվել նախագահի պաշտոնակատարի դեմ։ Հան Դոկ Սուն հայտարարել է, որ…

Read More

Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է

Վրաստանում այսօր բողոքի ցույցերի 30-րդ օրն է: Ակցիաների մասնակիցները դուրս են գալիս փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին Վրաստանի կառավարության որոշման պատճառով: Թբիլիսիում այսօր հայտարարվել է 18 բողոքի երթ՝ քաղաքի տարբեր հատվածներից: Քութայիսում և Զուգդիդիում երեկոյան ցուցարարները նախատեսում են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, Բաթումում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտ։ Ժամը 15:00-ին Թբիլիսիում, Բաթումում և…

Read More

Ղազախստանի տրանսպորտի նախարարը ադրբեջանական ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ է հայտնել

Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը մամուլի ասուլիսում պատմել է Ակտաուում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ ինքնաթիռն անկառավարելի է դարձել Ղազախստանի օդային տարածք մտնելուց առաջ: Պատահարի մասին առաջին ահազանգը ստացվել է Ղազախստանի ժամանակով 10:43-ին՝ Ռոստովում ռուսական թռիչքների կառավարման կենտրոնի կարգավարներից: Անձնակազմը որոշել է ինքնաթիռն ուղարկել Ակտաու՝ Մախաչկալայում և Բաքվում եղանակային պայմանների պատճառով։…

Read More

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր ներկայությունը երկրի հարավում

Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը հարավային Լիբանանում՝ երկրի այս հատվածում լարված իրավիճակի պատճառով՝ հինգշաբթի հաղորդել է LBCI հեռուստառադիոալիքը: Հեռուստառադիոալիքի հաղորդմամբ՝ ըստ լիբանանյան հրամանատարության՝ ռազմական ներկայության ուժեղացման մասին որոշումը բացատրվում է նրանով, որ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և հարձակումներ գործել Լիբանանի ու նրա քաղաքացիների ինքնիշխանության վրա»:  Ըստ The Times of Israel-ի՝ Լիբանանում…

Read More

Ադրբեջանական ինքնաթիռին հարվածել է ՌԴ ՀՕՊ համակարգը. աղբյուրներ

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է: Ադրբեջանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-էս» համակարգի միջոցով։ Հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ ռուսական ՀՕՊ ուժերը փորձել են հակազդել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը: Հրթիռը պայթել է օդում՝ ինքնաթիռից…

Read More

Լուկաշենկոն ծրագրում է Բելառուսում տեղակայել «Օրեշնիկի» տասնյակ համալիրներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում կարող են տեղակայել ռուսական 10 «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր և չի բացառել, որ ապագայում այդ թիվը կարող է աճել։ Դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստից հետո Լուկաշենկոն ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել հանրապետության տարածքում։ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ…

Read More