Թրամփն անդրադարձել է BRICS-ում արժույթ ստեղծելու հնարավորությանը

Թրամփն անդրադարձել է BRICS-ում արժույթ ստեղծելու հնարավորությանը

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ 100 տոկոսի մաքսատուրքեր կսահմանի BRICS անդամների նկատմամբ, եթե նրանք փորձեն նոր արժույթ ստեղծել կամ հրաժարվել դոլարից։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը կպահանջի BRICS-ի «թշնամական երկրներից» պարտավորվել չգնալ նման քայլի:   «Այլապես նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ ԱՄՆ հիասքանչ տնտեսության հետ հարաբերություններին»,- Truth Social-ի էջում գրել է Թրամփը: Նա հավելել է՝…

Read More
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպանին

Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպանին

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ՛Անտուոնոյին։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգն ու ապագա ծրագրերը։ «Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներին և մարտահրավերներին։ Ընդգծվել է միջազգային ձևաչափերում…

Read More
Իսրայելն ազատել է բանտերում պահվող 110-ը պաղեստինցու

Իսրայելն ազատել է բանտերում պահվող 110-ը պաղեստինցու

ՀԱՄԱՍ-ը երեկ ազատ է արձակել Գազայի հատվածում պահվող 8 պատանդի՝ իսրայելցիների և Թաիլանդի քաղաքացիների: Իսրայելն էլ ազատել է բանտերում պահվող 110 պաղեստինցու՝ սակայն ուշացումով:   Իսրայելական կողմը բողոքել է, որ իսրայելցի պատանդներին ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է քաոտիկ և ոչ անվտանգ պայմաններում, ուստի որոշում է կայացվել հետաձգել պաղեստինցիների ազատ արձակումը:   Իսրայելի կառավարությունը նաև պահանջել է երաշխիքներ…

Read More
Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների 40 աճյուն

Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների 40 աճյուն

Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածների 40 աճյուն՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:   Հիշեցնենք, որ հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդում բախվել էր ռազմական ուղղաթիռի հետ և ընկել Պոտոմակ գետը։ Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք զինվորական։ ԱՄՆ նախագահը հայտնել…

Read More
Եվրամիությունն անկման եզրին է, և չի կարող օգնել իր հետ կապ չունեցող երկրներին. Զախարովա

Եվրամիությունն անկման եզրին է, և չի կարող օգնել իր հետ կապ չունեցող երկրներին. Զախարովա

Եվրամիությունն ինքն անկման եզրին է, և չեն մտածելու, թե ինչպես փրկեն մի պետություն, որն իրենց հետ որևէ կապ չունի՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին: Նա Հայաստանի համար նաև մեծ խնդիր է համարել ԵՄ չափանիշներին համապատասխանելու հարցը, բարձր մաքսատուրքերը, ՀՆԱ-ի անխուսափելի անկումը: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թ․ փետրվարին. այն դադարեցրել է իր աշխատանքը հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չնայած գործող մանդատին՝ նրանք հրաժարվել են ՌԴ-ի հետ շփումներից, չեղարկել են նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները և այդ ժամանակից ի վեր չեն բարձրաձայնել…

Read More
Կիևը սկսել է դիտարկել Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը. Ֆիցո

Կիևը սկսել է դիտարկել Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը. Ֆիցո

Ուկրաինայի իշխանությունները սկսել են դիտարկել Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Նա կարծիք է հայտնել, որ «ամենախելացի» լուծումը կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շարունակումը։ «Հսկայական ճնշման ներքո, որը մենք գործադրում ենք Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ, Կիևը սկսում է խոսել իր տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության…

Read More
Սերբ ուսանողները երթով շարժվում են դեպի Նովի Սադ

Սերբ ուսանողները երթով շարժվում են դեպի Նովի Սադ

Սերբիայի համալսարանների հարյուրավոր ուսանողներ հինգշաբթի 80 կիլոմետրանոց երթ են սկսել մայրաքաղաք Բելգրադից դեպի Նովի Սադ քաղաք, որտեղ անցյալ տարի փլուզվել էր երկաթուղային կայարանի տանիքը, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ: Ողբերգությունը երկրում ամենասուր քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ, Բելգրադում և մյուս քաղաքներում ցույցերը չեն դադարում: Ուսանողները պահանջում են Նովի Սադում տեղի ունեցած վթարի պատճառների թափանցիկ հետաքննություն՝…

Read More
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 8 պատանդի

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 8 պատանդի

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի համաձայն՝ պաղեստինցի գրոհայինները հինգշաբթի ազատ են արձակել երեք իսրայելցի պատանդի, ինչպես նաև Թաիլանդի հինգ գերեվարված քաղաքացու։ Այսօր ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ևս երկու իսրայելցու՝ 110 պաղեստինցի բանտարկյալի դիմաց, որոնցից 32-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ահաբեկչական գործունեության համար, իսկ 48-ը պետք է երկար ժամանակ պատիժ կրեին նույն հոդվածով։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի…

Read More
Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է. Արարատ Միրզոյան

Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական  խորհրդի որոշումը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու մասին: «Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում»,- գրված է…

Read More
Եվրոպական Խորհուրդը երկու տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը

Եվրոպական Խորհուրդը երկու տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը

ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին, ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացումներով՝ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածի համար: «ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչն է: Առաքելության խնդիրն…

Read More
ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը. Մարկուս Ռիտեր

ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը. Մարկուս Ռիտեր

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հայկական կողմից հետևել Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։ «Շնորհակալ ենք տեղի գյուղացիներին՝ սուրճի և հյուրընկալության համար։ ԵՄ դիտորդական առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,- գրված է առաքելության ֆեյսբուքյան էջում:

Read More
Meta-ն Թրամփին կվճարի 25 միլիոն դոլար՝ սոցիալական ցանցերում նրա հաշիվներն արգելափակելու համար

Meta-ն Թրամփին կվճարի 25 միլիոն դոլար՝ սոցիալական ցանցերում նրա հաշիվներն արգելափակելու համար

Տեխնոլոգիական հսկան Meta-ն համաձայնել է վճարել 25 միլիոն դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դատական ​​վեճը լուծելու համար այն բանից հետո, երբ նա դատի էր տվել ընկերությանը՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհից հետո Facebook-ում և Instagram-ում իր սոցիալական ցանցերի հաշիվներն արգելափակելու համար: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, գործարքի պայմանների համաձայն՝ 22…

Read More
Շարաան Սիրիայի անցումային շրջանի նախագահ է հռչակվել

Շարաան Սիրիայի անցումային շրջանի նախագահ է հռչակվել

Չորեքշաբթի Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան անցումային փուլի նախագահ է հռչակվել: Շարաային նաև իրավասություն է տրվել ձևավորելու ժամանակավոր օրենսդրական խորհուրդ՝ անցումային շրջանի համար, կասեցվել է Սիրիայի սահմանադրությունը, ասվում է Ասադի դեմ հարձակումը գլխավորած ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: Որոշումներն ընդունվել են նախկինում Ալ Քաիդայի մասնաճյուղը համարվող իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինվորական հրամանատարների հանդիպման արդյունքում: Ելույթ…

Read More
Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ին միանալուն. հարցում

Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ին միանալուն. հարցում

Գրենլանդիան այս կամ այն ​​կերպ վերահսկողության տակ առնելու՝ Դոնալդ Թրամփի կրկնվող հայտարարություններն անհանգստություն են առաջացրել ամբողջ Եվրոպայում: Եվրամիությունը խստացնում է իր պաշտոնական դիրքորոշումը Թրամփի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը չի բացառել անհրաժեշտության դեպքում ռազմական ուժի կիրառումը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ…

Read More
ԵԽԽՎ բանաձևն ընդգծել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի վատթարացումը

ԵԽԽՎ բանաձևն ընդգծել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի վատթարացումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է N 2580 բանաձևը, որտեղ անդադարձ կա նաև Ադրբեջանին: Այն անդրադառնում է անդամ պետությունների կողմից Եվրոպայի խորհրդի պարտավորությունների կատարման շարունակական վերահսկողությանը 2024 թվականի հունվարից դեկտեմբեր: Փաստաթուղթը գնահատում է մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը՝ ամբողջական մշտադիտարկման ներքո գտնվող տասը և հետմոնիթորինգային երկխոսության մեջ ընդգրկված չորս երկրի հարցում՝ «միաժամանակ մտահոգություն արտահայտելով մի շարք երկրներում,…

Read More
Հունվարի 30-ին Երևանում տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Հունվարի 30-ին Երևանում տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 30-ին կայցելի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության ղեկավարությունը։ Ինչպես հաղորդվում է, այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը դեմ առ դեմ կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը»։ Հանձնաժողովի նիստից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների…

Read More
Վրացական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Վրացական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին և ԵԽ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցիչ Թամար Թալիաշվիլին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ու գլխավոր քարտուղարը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանց խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել է վրացական պատվիրակության լիազորությունների ճանաչման թեման եւ ընդգծվել համագործակցության կարեւորությունը։…

Read More
Բաքուն և Երևանը սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթաց են գրանցել. Օվերչուկ

Բաքուն և Երևանը սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթաց են գրանցել. Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը առաջընթաց են գրանցել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հարցին, թե իր՝ ադրբեջանցի և հայ գործընկերներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է արդյոք աշխատել, Օվերչուկը նշել է. «Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով, բայց…

Read More
Պուտինն ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար. Զելենսկի

Պուտինն ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Զելենսկին իրավունք չունի ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։ «Այսօր Պուտինը կրկին հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և բոլոր ցինիկ հնարքները նպատակ ունեն անվերջ դարձնել պատերազմը»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է,…

Read More
ԱՄՆ դատարանը կասեցրել է դրամաշնորհների սառեցման մասին Թրամփի որոշումը

ԱՄՆ դատարանը կասեցրել է դրամաշնորհների սառեցման մասին Թրամփի որոշումը

Վաշինգտոնի դատարանը հունվարի 28-ին ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանը՝ սառեցնել բոլոր դաշնային դրամաշնորհներն ու պետական ​​օժանդակության այլ տեսակները, հայտնում է CNN-ը։ Այս որոշմամբ՝ դատավոր Լորեն Ալիհանը բավարարել է մի քանի փաստաբանական խմբերի հայցը, որոնք ներկայացնում են ՀԿ-ներին, փոքր բիզնեսի սեփականատերերին և առողջապահության ոլորտի մասնագետներին: Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ…

Read More
Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու. Պուտին

Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն նրան չի համարում օրինական նախագահ, որը կարող է ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։ «Կարելի է բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք…

Read More
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից:    Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:    Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը:    Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի…

Read More
Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա

Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ժամանել են Դամասկոս: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Սիրիայում մինչև այս տարվա մարտի 1-ը գործելու է ժամանակավոր կառավարությունը:

Read More