Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ: Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի…

Read More
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Փարիզ-Անկարա երկխոսության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա։ «Թուրքիան և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում գործակցության ներուժ ունեն․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության մասին է»,- նշել է Էրդողանը։ Նա հավելել է՝ Սիրիայի դեմ ԵՄ…

Read More
Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Այն տևել է մոտ մեկ ժամ: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային…

Read More
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Իրանի նավթարդյունաբերության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն Էսմայիլ Բաղաեին անվանել է միանգամայն չարդարացված և միջազգային չափանիշներին հակասող։ «ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները խոչընդոտում են տնտեսական գործընկերների հետ մեր օրինական առևտուրը: Նման միակողմանի գործողությունների հետևանքների պատասխանատուն լինելու է ամերիկյան կողմը»,- նշել է պաշտոնյան: Իրանի գերագույն…

Read More
Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։ «Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը…

Read More
Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով

Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Բաքվում Ռուսական տունը փակելու՝ Ադրբեջանի պահանջը:   «Դա թյուրիմացություն է: Մոսկվան ափսոսանք է հայտնում նման որոշման համար և հուսով է, որ խնդիրը կլուծվի երկխոսության միջոցով: Չի բացառվում, որ այն կքննարկվի երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է Պեսկովը:   Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Ռուսական տունը գրանցված չէ որպես…

Read More
Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Սիրիայի տարածքում կպահպանվեն Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմակայանները, եթե դա բխի Դամասկոսի շահերից՝ հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները «զգալիորեն բարելավվել են», քանի որ «քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չեն լինում»: Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և…

Read More
Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում և արևելքում «Հըզբոլլահի» օբյեկտներին՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները: Նշվում է, որ թիրախում են եղել շարժման կրակային դիրքերը և պահեստները, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Ավիահարվածի հետևանքների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադար է հայտարարվել անցած տարվա նոյեմբերին: Սակայն կողմերը պարբերաբար փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի ռեժիմը…

Read More
ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ, իր խոսքով՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ապօրինի և անհիմն գործողությունների» համար: Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում նշվում է, որ Հաագայի դատարանը չարաշահել է լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տալով: ՄՔԴ-ն նաև նախնական հետաքննություն է սկսել ամերիկյան անձնակազմի նկատմամբ։ Փաստաթղթում…

Read More
Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ

Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ

Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ վերջ տալու պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է ուժեղացնել պատժամիջոցները ռուսական նավթի արդյունահանման և արտահանման ոլորտում։ «Եթե որևէ մեկը կա, որ հասկանում է՝ ինչպես են աշխատում ճնշման լծակները, ապա դա նախագահ Թրամփն է»,- նշել է…

Read More
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։  

Read More
Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը

Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը

Ֆրանսիական առաջին Mirage-2000 կործանիչները ծառայության են անցել Ուկրաինայի զինված ուժերում։ Ուկրաինացի օդաչուներն ու մեխանիկներն արդեն ավարտել են վերապատրաստումը Ֆրանսիայում և պատրաստ են թռչել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնուն հինգշաբթի առավոտյան: Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել ինքնաթիռների թիվը: Հոկտեմբերին նա ասել էր, որ կործանիչներում փոփոխություններ են կատարվել: Mirage-ներն այժմ համալրված են…

Read More
Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այն հայեցակարգը, որով ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գազայի հատվածը: Հայտարարությունն արվել է, երբ նրա վարչակազմի պաշտոնյաները սկսել են հակասել նրա նախկին մեկնաբանություններին: «Տարածքը Իսրայելը կփոխանցի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- հինգշաբթի ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ այդ գաղափարը կնշանակի պաղեստինցիների վերաբնակեցում, և ամերիկացի զինվորների կարիք չի լինի: Թրամփը…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսաստանի տան» աշխատանքը, քանի որ այն գրանցված չէ որպես իրավաբանական անձ: «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Ըստ նրա՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովի խոսքով՝ կառույցը մեկուկես ամսվա ընթացքում պետք է…

Read More
Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ

Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար դիտարկում է երեք տարածք Աֆրիկայում՝ չճանաչված Սոմալիլենդը և Սոմալիի Փունտլենդը, ինչպես նաև Մարոկկոն, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը: Լրատվականը նշում է, որ «այդ երեք տարածքների համար ընդհանրությունը ԱՄՆ աջակցության խիստ անհրաժեշտությունն է», քանի որ «Սոմալիլենդը և Փունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, Մարոկկոն շարունակական տարածքային վեճ ունի Արևմտյան…

Read More
Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածը գրավելու Թրամփի առաջարկին. Reuters

Պեկինը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հսկողություն հաստատելու Թրամփի փորձերին՝, հինգշաբթի հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով մարդկանց հարկադիր տեղաշարժի դեմ Պեկինի դիրքորոշումը: «Չինաստանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական ազգային իրավունքներին»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։ Երեքշաբթի Թրամփն առաջարկել էր ԱՄՆ-ի հսկողության տակ…

Read More
Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից  կսկսվեն կանոնավոր չվերթներ

Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթներ

Հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթերը Քութայիսի-Լիոնի միջև։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Օդանավակայանների ասոցիացիան։ Ըստ նրանց՝ նոր ուղիղ չվերթերը կիրականացվեն Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելի միջազգային օդանավակայանից Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան և հակառակը՝ շաբաթական երկու չվերթի հաճախականությամբ (երեքշաբթի, շաբաթ): Որոշումը կայացրել է Wizz Air-ը՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հետ…

Read More
Ջրհեղեղ Լենքորանում. հեղեղվել են տներ ու փողոցներ

Ջրհեղեղ Լենքորանում. հեղեղվել են տներ ու փողոցներ

Ադրբեջանի Լենքորան քաղաքում, ինչպես նաև Լենքորանի շրջանի Գիրդանի, Կոսալար և Շիլյավար գյուղերում երկու օր տևած ինտենսիվ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել ափերից, հեղեղել տներն ու հարակից տարածքները։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աղետից տուժած շրջաններից տարհանել են մոտ 20 մարդու: Իրականացվում է այն բնակիչների տարհանումը, որոնք չեն կարողանում ինքնուրույն լքել ջրհեղեղի տարածքները, ձեռնարկվում են անվտանգության…

Read More
Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Երբ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները կտրուկ մերժում առաջացրին ամբողջ աշխարհում, Վաշինգտոնի վարչակազմը փորձեց մեղմել նրա հայտարարությունները և հստակեցնել դիրքորոշումը։ Արաբական երկրներում պաղեստինցիների վերաբնակեցման մասին Թրամփի խոսքերը թշնամական չէին՝ չորեքշաբթի Գվատեմալա կատարած այցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա՝ խոսքը միայն «տների, ձեռնարկությունների և նման բաների վերականգնման հարցում աջակցության…

Read More
Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC

Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC

Ֆրանսիայի խորհրդարանը չի աջակցել վարչապետ Ֆրանսուա Բայրուի անվստահության քվեին, որը նախաձեռնել էր արմատական ​​ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը, երբ Բայրուն օգտվելով սահմանադրական հոդվածից, բյուջեն ընդունել էր առանց պատգամավորների քվեարկության: Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել ընդամենը 128 պատգամավոր, մինչդեռ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 289 ձայն։ Մնացած բոլոր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը՝ հաղորդում է Le Monde-ը։…

Read More
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով

Վաշինգտոնը պետք է քայլ անի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` համոզված է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով»՝ հաշվի առնելով երկրի իրողություններն ու ազգային շահերը»,- ասել է փոխարտգործնախարարը: Նրա խոսքով՝ Մոսկվան խափանել է Ջո Բայդենի գլխավորությամբ ամերիկյան նախկին վարչակազմի` Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու ծրագրերը։ «Այդ կուրսի ձախողման և…

Read More
Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին: «Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում: Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և…

Read More
Վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ «Ազգային աղոթքի նախաճաշի» բացմանը

Վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ «Ազգային աղոթքի նախաճաշի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

Read More
Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան։ Ադրբեջանական պետական ԱՊԱ և այլ գործակալությունների հաղորդմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանին հստակ ներկայացրել է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված իր պայմաններն ու պահանջները, որոնց մասին ասվել է ամենաբարձր մակարդակով։ Զեկույցում նշված է, որ 05։13։32 օդանավի կառավարման հիմնական համակարգերը խափանվել են, իսկ 05։21։32-ին համակարգող դիսպետչերը Գրոզնիին հայտնել է «Գորգ» գործողության մեկնարկի…

Read More
Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

Արգենտինայի նախագահը կարգադրել է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է երկիրը դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այդ մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հրահանգել է արտաքին գործերի նախարար Խերարդո Վերթեյնին Արգենտինան դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից»,- ասել է Ադոռնին մամուլի ասուլիսում։ Պատճառների թվում նա առաջին հերթին նշել…

Read More