Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ

Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ: Կոբախիձեի խոսքով՝ նման վերաբերմունքով Եվրամիությունը սխալ ուղղությամբ է գնում։ «Նրանք երեք ընդդիմադիր կուսակցության ստիպեցին ստորագրել խորհրդարանը լքելու մասին հայտարարություններ, նրանց հեռացրին խորհրդարանից, հիմա էլ մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։…

Read More
Դատարանը մասնակիորեն չեղարկել Է ԱՄՆ ՄԶԳ-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի որոշումը

Դատարանը մասնակիորեն չեղարկել Է ԱՄՆ ՄԶԳ-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի որոշումը

Վաշինգտոնի դատարանը բավարարել է ԱՄՆ պետական ծառայողների արհմիության և Դիվանագիտական ծառայության աշխատակիցների ասոցիացիայի միջնորդությունը: Նրանք հայց են ներկայացրել դատարան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին արձակուրդ ուղարկելու կապակցությամբ: Որոշումը կվերաբերի մոտ 2700 մարդու, որոնցից 500-ն արդեն արձակուրդ են ուղարկվել, իսկ 2200-ը պետք է դադարեին աշխատանքը փետրվարի 8-ից: Բացի դրանից՝ որոշմամբ…

Read More
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան…

Read More
Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը

Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը

ԱՄՆ աջակցության դիմաց ուկրաինական մետաղներ ստանալու անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին Reuters-ի հետ հարցազրույցում ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը: «Եթե խոսում ենք գործարքի մասին, ապա անենք դա, մենք միայն կողմ ենք: Ուկրաինան ունի Եվրոպայում տիտանի ամենամեծ պաշարները, որն անհրաժեշտ է ավիացիայի և տիեզերական արդյունաբերության համար, և ուրան,…

Read More
Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ: Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի…

Read More
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Փարիզ-Անկարա երկխոսության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա։ «Թուրքիան և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում գործակցության ներուժ ունեն․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության մասին է»,- նշել է Էրդողանը։ Նա հավելել է՝ Սիրիայի դեմ ԵՄ…

Read More
Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Այն տևել է մոտ մեկ ժամ: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային…

Read More