
Թուրքիան եռում է ցույցերի մեջ իսկ Էրդողանը հեռախոսով քննարկում է տարածաշրջանի հարցը
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով կշարունակեն խորացնել համագործակցությունը։
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է՝ հայտնել են լրատվամիջոցները: Մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակիչ, փլուզվել են շենքեր:
Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին՝ առանց ռազմական ուժի կիրառման՝ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը», ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ պաշտպանվելու…
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դանիայի հասցեին ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած մեղադրանքներից հետո, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան կարող են միասին աշխատել Արկտիկայի անվտանգության ուղղությամբ: Ռասմուսենն ասել է, որ թեև իրենց դուր չի գալիս Վաշինգտոնի մեղադրանքների հնչերանգը, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ուղիներ, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա Գրենլանդիայում՝ 1951 թվականի պաշտպանական…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ԱՄՆ Մանհեթենի շրջանային դատարանը 21 օրով դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի ձայնը» փակելու փորձերը՝ հայտնել է The New York Times-ը: Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցները և արհմիությունները հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում է, որ ԱՄՆ իշխանություններն իրենց գործողություններով խախտել են լրագրողների խոսքի ազատության իրավունքները։ Ինչպես նշում է Reuters-ը, դատարանի որոշման մեջ…
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչուներով հարձակվել են Դնեպրի վրա։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այրվել է 4 առանձնատուն, ևս առնվազն 10-ը վնասվել է։ Վնասվել են նաև բազմահարկ շենքեր, պահեստներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ: Զոհվել է 4 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Տուժածներից 13-ը հոսպիտալացվել են։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են: «Մենք, իհարկե, ունենք հրադադարի մասին պայմանավորվածություն էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։ Մենք ունենք հրադադար Սև ծովում առևտրային նավերի նկատմամբ, որը գրեթե պատրաստ է։ Եվ երբ մենք հասնենք այդ կետին, մենք կաշխատենք Ուկրաինայում հրադադարի հաջորդ փուլի վրա»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան: Նա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ երկրի համար շատ-շատ վատ բաներ տեղի կունենան: «Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ՝ այն բաների ցուցակում, որոնց ես ուշադրությամբ հետևում եմ: Ինչպես գիտեք՝ վերջերս նրանց նամակ եմ ուղարկել և ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք. կա՛մ մենք կխոսենք, կա՛մ շատ…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կնայի, երբ իրավապահները վերլուծեն այն՝ հաշվի առնելով դրանում առկա օրենսդրական սպառնալիքները։ Այդ մասին Զելենսկին հայտնել է ճեպազրույցի ընթացքում։ «Ես դեռ չեմ կարդացել, իսկ պատգամավորները գիտեն, թե ինչ կլինի համաձայնության մեջ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև անդրադարձել է ամերիկա-ուկրաինական համաձայնության «կարմիր գծերին»։ «Եթե մեզ համար ռիսկային…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփը նման պնդում է արել Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Եվ, կարծում եմ, մենք հասնում ենք առաջընթացի։ Սակայն կողմերի միջև բավականաչափ անբարյացակամ վերաբերմունք կա»,- ասել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի…
Եվրամիությունը նոր՝ 17-րդ, պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։ Աշխատանքն «սկսվել է, բայց այն շատ վաղ փուլում է», ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կողմերն «առաջարկների են սպասում» Եվրահանձնաժողովից։ Երրորդ դիվանագետը նշել է, որ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS) և ԵՀ-ն աշխատում են փաթեթի ուղղությամբ: «Առաջարկները…
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ստամբուլի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքըն Օզերը։ «Հերթական անօրինականությունը, ձերբակալվել է Ստամբուլի մեր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը»,- գրել է Օզերը X-ի իր էջում։ X սոցիալական ցանցում դրա դեմ բողոքել է…
Մյանմարում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 144 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտարարել է երկրի Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը։ Նա նշել է նաև, որ 700-ից ավելի մարդ է վիրավորվել, 300-ն էլ համարվում են անհետ կորած: Բանգկոկում էլ երկրաշարժի զոհերի թիվը հասել…
Բրիտանական աջ ծայրահեղական «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը համաձայն չէ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որին նա սովորաբար աջակցում է։ «Միանգամայն ճիշտ է խաղաղության ձգտելը, բայց չի կարելի այնպիսի խաղաղություն ունենալ, որը Պուտինին վերածի հաղթողի, այնպես որ, ես հիմա 100 տոկոսով համաձայն չեմ Թրամփի թիմի հետ, բոլորովին՝ ոչ»,- ասել է Ֆարաջը…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական պատերազմը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նշվում է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Պուտինին Ուկրաինայում հրադադարի հաստատման, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու հարցում: «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
Մարտի 28-ի գիշերը ռուսական շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 78 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Օդանավերի ժամանման և թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սարատովի օդանավակայանում։ Մարզի Էնգելս քաղաքում օդային հարվածի ազդանշան է հնչել, ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսվել։ Սարատովի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։ Սարատովն ուկրաինացիների թիրախում…
Ուրբաթ 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակչություն, փլուզվել են շենքեր, զոհերի մասին տեղեկություններ չկան: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում: Բանգկոկում երկրաշարժի պատճառով կառուցվող երկնաքեր է փլուզվել, փլատակներում է հայտնվել 43 բանվոր:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանքային գործարքի նախագիծը, որը Կիևը ստացել է մարտի 23-ին, պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկելու Ուկրաինայի հանքային պաշարները և էներգետիկ ակտիվները: Սակայն փաստաթղթում անվտանգության երաշխիքներ չկան։ Այս մասին գրել են Financial Times-ը և Bloomberg-ը։ Երկու լրատվամիջոցներն էլ նշել են, որ իրենց խմբագրությունները կարողացել են ծանոթանալ գործարքի նախագծին։ Հստակեցվում…
Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Դոնալդ Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի՝ Օմանի միջոցով»,- ասել է նա։ Վերջինիս խոսքով՝ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում առկա թեզերի մասին։
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source