ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում. Արաղչի

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում. Արաղչի

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»: Արաղչիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին:…

Read More
Ես պարտավոր եմ փրկել մեր երկիրը. Դոնալդ Թրամփ

Ես պարտավոր եմ փրկել մեր երկիրը. Դոնալդ Թրամփ

«Ամերիկան ​​գնում է դեպի «ոսկե դարաշրջան»՝ ցածր սպառողական գներով, ավելի բարձր աշխատավարձերով և «աշխարհի պատմության մեջ լավագույն տնտեսությամբ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Միչիգան ​​նահանգի Դեթրոյթ քաղաքից հյուսիս գտնվող Ուորեն քաղաքում։ Նա խոստացել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին իր վարչակազմը կներկայացնի «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ հարկային կրճատումը»։ Ըստ ԶԼՄ-երի՝ Թրամփը որոշել է…

Read More
Amazon-ը սկսում է ինտերնետային արբանյակներ արձակել ուղեծիր՝ մրցակցելով Starlink-ի հետ

Amazon-ը սկսում է ինտերնետային արբանյակներ արձակել ուղեծիր՝ մրցակցելով Starlink-ի հետ

Amazon-ը տիեզերք է ուղարկել ինտերնետային արբանյակների առաջին խումբը՝ որպես Kuiper նախագծի մաս, որը Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգի անմիջական մրցակիցն է, գրում է BBC-ն։ Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից արձակվել է United Launch Alliance (ULA) ընկերության Atlas V հրթիռակիրը՝ ուղեծիր տանելով 27 արբանյակ։ Առաջիկա տարիների ընթացքում Amazon-ը նախատեսում է Երկրի ցածր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ, որոնք…

Read More
Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված…

Read More
Թբիլիսիի տոնավաճառում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Թբիլիսիի տոնավաճառում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին…

Read More
Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի առևտրային գոտիներից մեկում

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի առևտրային գոտիներից մեկում

Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ մեքենա։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ մոտավորապես ժամը 06։00-ին՝ երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողներն ակտիվորեն ազատում են շուկայի այն հատվածը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Պատճառների մասին դեռևս հայտնի…

Read More

Ախալցխայում մասնավոր շինություն է հրդեհվել

Այսօր Ախալցխայում հրդեհ է բռնկվել Փառնավազ թագավորի փողոցում գտնվող մասնավոր շինությունում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արագորեն ժամանել է դեպքի վայր և հրդեհը մարվել է։  Հրդեհի պատճառը այս փուլում մնում է անհայտ։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Read More
Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար: Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ…

Read More
COP29-ի անցկացմամբ Բաքուն չկարողացավ մեծացնել իր միջազգային հեղինակությունը. Քրիս Սմիթ

COP29-ի անցկացմամբ Բաքուն չկարողացավ մեծացնել իր միջազգային հեղինակությունը. Քրիս Սմիթ

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում՝ COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը հայտարարել է, որ COP29-ի անցկացմամբ Բաքուն ցանկանում էր մեծացնել իր միջազգային հեղինակությունը, սակայն ձախողվել է: Նա հիշեցրել է, որ շատ երկրներ կա՛մ չեն մասնակցել համաժողովին, կա՛մ ուղարկել են ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ: Կոնգրեսականի…

Read More
Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը: Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը: Նշվում է, որ մայիսի 8-ին Նեթանյահուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ: Ըստ լրատվամիջոցների՝ այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջև կապերի…

Read More
Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ: Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320…

Read More
Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել

Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել

Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 3, վիրավորվել՝ 2 մարդ: Աղբյուրի համաձայն՝ պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

Read More
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում: Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության…

Read More
Զելենսկին արձագանքել է հրադադար հաստատելու Պուտինի առաջարկին

Զելենսկին արձագանքել է հրադադար հաստատելու Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին: «Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը՝ երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները, առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք Զատկի հրադադարը դարձնել ամբողջական և երկարացնել այն երեսուն օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել…

Read More
Էլեկտրամատակարարումը վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90 տոկոսում

Էլեկտրամատակարարումը վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90 տոկոսում

Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում էլեկտրականության զանգվածային անջատումից հետո էլեկտրամատակարարումն այսօր առավոտյան վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի տարածքի գրեթե 90 տոկոսում: Էլեկտրացանցերի ազգային օպերատոր Red Eléctrica de España-ի տվյալով՝ երեքշաբթի առավոտյան 4-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է 87,37 տոկոսով: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի հստակեցրել, թե երբ է ամբողջությամբ վերականգնվելու էլեկտրականության մատակարարումը, միևնույն ժամանակ նշել է, որ աշխատողների մի…

Read More
Ադրբեջանը և Իրանը փոխըմբռնման յոթ հուշագիր են ստորագրել

Ադրբեջանը և Իրանը փոխըմբռնման յոթ հուշագիր են ստորագրել

Իրանի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Մասուդ Փեզեշքիանին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետը: Իրանի նախագահը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցն ու մասնակցությունը բանակցություններին ուղղված են երկու երկրի միջև կապերի, միասնության և համախմբվածության ամրապնդմանը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի…

Read More
Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է

Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է

Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է անցյալ շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինյալների մահացու հարձակումից հետո: Միջուկային զենք ունեցող երկու երկրի միջև լարվածությունը մեծանում է։ Գրոհայինների հարձակումը 26 մարդու կյանք է խլել և վրդովմունք է առաջացրել Հնդկաստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդու են, հնչել են նաև Պակիստանի դեմ գործողությունների կոչեր,…

Read More
Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը եռօրյա հրադադար հաստատելու որոշումը։ «Նախագահը հասկացրել է, որ առաջին հերթին ցանկանում է տեսնել մշտական հրադադար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ ու հավելել, որ Թրամփը դժգոհ է երկու կողմի առաջնորդների գործողություններից։…

Read More
Չինաստանը Պակիստանին և Հնդկաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Չինաստանը Պակիստանին և Հնդկաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Պակիստանցի գործընկեր Իշաք Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Չինաստանն ուշադիր հետևում է ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումներին և աջակցում է միջադեպի «անաչառ հետաքննությանը», ասվում է Չինաստանի ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ։ Վանի հայտարարությունները հնչել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին՝ ապրիլի 22-ին Փահալգամի մոտ զբոսաշրջիկների վրա տեղի ունեցած…

Read More
Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում. Euronews

Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում. Euronews

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի ու հեռախոսակապի լայնածավալ անջատումներ են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները դեռևս պարզված չեն, հաղորդում է El Pais-ը։ Կիբեռանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) հետաքննում է նաև հաքերային հարձակման տարբերակը։ Խափանումների պատճառով չեն աշխատել հասարակական տրանսպորտը, լուսացույցներն ու հեռախոսակապը, իսկ գնացքների երթևեկությունը գործնականում դադարել է Մադրիդի և Բարսելոնայի որոշ շրջաններում, հաղորդում է Euronews-ը։ Էլեկտրաէներգիայի անջատումները…

Read More
მიხეილ ყაველაშვილის ოფიციალური ვიზიტი სომხეთის რესპუბლიკაში დაიწყო

Մեկնարկել է Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Մամուլի ծառայության հաղորդմամբ, դիմավորման արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Միխեիլ Կավելաշվիլիին օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատուրյանը։ «Այցի ընթացքում Վրաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ»։ «Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի…

Read More
Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ

Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ

Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդեր Մոամենին հայտարարել է, որ Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է՝ նավահանգստում անվտանգության միջոցառումներին չհետևելն ու նյութերի պահեստավորման կանոնների խախտումը, մեղավորները արդեն հայտնաբերվել են, հաղորդում է Tasnim-ը։ Ապրիլի 26-ին նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական…

Read More
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սի Ծինփինը և Թրամփը վերջերս որևէ շփում չեն ունեցել

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սի Ծինփինը և Թրամփը վերջերս որևէ շփում չեն ունեցել

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երկուշաբթի հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։ «Որքան ես գիտեմ, վերջին շրջանում երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույց չեն ունեցել»,- Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ծյակունն ասել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ բազմիցս կապի մեջ է…

Read More
Պուտինը հայտարարել է  Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Պուտինը հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի գիշերը 00:00-ից, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական…

Read More
Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը: Դրանք ուղղված են Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտող գործարքի կնքմանը, միաժամանակ Վաշինգտոնը վերացնելու է Իրանի նկատմամբ սահմանած կործանարար տնտեսական պատժամիջոցները, գրում է The Times of Israel-ը: Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն…

Read More