Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում. Euronews

Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում. Euronews

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի ու հեռախոսակապի լայնածավալ անջատումներ են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները դեռևս պարզված չեն, հաղորդում է El Pais-ը։ Կիբեռանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) հետաքննում է նաև հաքերային հարձակման տարբերակը։ Խափանումների պատճառով չեն աշխատել հասարակական տրանսպորտը, լուսացույցներն ու հեռախոսակապը, իսկ գնացքների երթևեկությունը գործնականում դադարել է Մադրիդի և Բարսելոնայի որոշ շրջաններում, հաղորդում է Euronews-ը։ Էլեկտրաէներգիայի անջատումները…

Read More
მიხეილ ყაველაშვილის ოფიციალური ვიზიტი სომხეთის რესპუბლიკაში დაიწყო

Մեկնարկել է Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Մամուլի ծառայության հաղորդմամբ, դիմավորման արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Միխեիլ Կավելաշվիլիին օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատուրյանը։ «Այցի ընթացքում Վրաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ»։ «Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի…

Read More
Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ

Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ

Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդեր Մոամենին հայտարարել է, որ Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է՝ նավահանգստում անվտանգության միջոցառումներին չհետևելն ու նյութերի պահեստավորման կանոնների խախտումը, մեղավորները արդեն հայտնաբերվել են, հաղորդում է Tasnim-ը։ Ապրիլի 26-ին նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական…

Read More
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սի Ծինփինը և Թրամփը վերջերս որևէ շփում չեն ունեցել

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սի Ծինփինը և Թրամփը վերջերս որևէ շփում չեն ունեցել

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երկուշաբթի հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։ «Որքան ես գիտեմ, վերջին շրջանում երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույց չեն ունեցել»,- Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ծյակունն ասել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ բազմիցս կապի մեջ է…

Read More
Պուտինը հայտարարել է  Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Պուտինը հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի գիշերը 00:00-ից, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական…

Read More
Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը: Դրանք ուղղված են Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտող գործարքի կնքմանը, միաժամանակ Վաշինգտոնը վերացնելու է Իրանի նկատմամբ սահմանած կործանարար տնտեսական պատժամիջոցները, գրում է The Times of Israel-ը: Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է գնել 730 ծառ  քաղաքի կանաչապատման համար

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է գնել 730 ծառ քաղաքի կանաչապատման համար

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է գնել տարբեր տեսակների 730 ծառ՝ կիպարիս, կամելիա, ձիթենի և  հովհարաձև արմավենի։ Ինչպես նշված է Պետական ​​գնումների գործակալության կայքում, մրցույթը հայտարարվել էր ավելի քան 65,000 լարիի համար։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է գնել  նշված ծառերը։ Նույն փաստաթղթում նշվում է, որ գնման նպատակը Ախալցխա քաղաքի փողոցները կանաչապատելն ու փողոցների տեսքը բարելավելն է։ Առաջարկների…

Read More
Անկեղծ ցավակցում ենք Վանկուվերի ողբերգության զոհերի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Անկեղծ ցավակցում ենք Վանկուվերի ողբերգության զոհերի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ողբերգության զոհերի կապակցությամբ: «Մենք անկեղծ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և տեղի համայնքին՝ տեղեկանալով Վանկուվերի «Լապու-Լապուի օր» փառատոնի ողբերգական իրադարձությունների մասին: Մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- գրված է նախարարության X-ի էջում: Վանկուվերում շաբաթ երեկոյան ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ փողոցային տոնակատարության ժամանակ, որը…

Read More
Կայունությունը հնարավոր է միայն բոլոր կողմերի շահերը փոխադարձաբար հաշվի առնելու դեպքում. Փեզեշքիան

Կայունությունը հնարավոր է միայն բոլոր կողմերի շահերը փոխադարձաբար հաշվի առնելու դեպքում. Փեզեշքիան

Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել AZTV հեռուստաալիքին։ Իրանի պատվիրակությունը ներկայացված է լինելու բարձր մակարդակով։ Փեզեշքիանը շեշտել է. «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, իսկ Հայաստանին աջակցել ենք բացառապես նրա օրինական իրավունքների շրջանակներում»։ Իրանի նախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին և նշել, որ Իրանն իր տարածքով Ադրբեջանին…

Read More
Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ուկրաինական ճգնաժամը

Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ուկրաինական ճգնաժամը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում շարունակվել է վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային թեմաների շուրջ մտքերի փոխանակումը։  Հիմնական ուշադրությունն ուղղվել է ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովն ու Ռուբիոն ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ի հայտ եկող նախապայմանների համախմբման կարևորությունը՝…

Read More
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:…

Read More
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Այդ մասին հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ դեսպան…

Read More
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում՝ Ժնևում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում՝ Ժնևում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգևոր արարողություն՝ Շվեյցարիայում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ. Գուսան Վարդապետ Ալճանյանի հանդիսապետությամբ։ Վարդապետը կատարել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ և հանդես եկել օրվա խորհրդին նվիրված պատգամով։ Հոգևոր արարողությանը հաջորդել են երաժշտական կատարումներ, որի ընթացքում հնչել…

Read More
Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը X-ի իր միկրոբլոգում: «Մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունից հայտնել են որ վարորդը ձերբակալվել է, սակայն միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Read More