Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական

Մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովից հետո, որը պայթյունի հետևանքով մահացել էր Մոսկվայում՝ 2024 թվականի դեկտեմբերին, նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որը զոհվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պայթյունից մահացել է երկու մարդ: ՏԱՍՍ…

Read More
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։   Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես…

Read More
Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը

Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը

Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին՝ քննարկելու խաղաղության ամերիկյան առաջարկները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նշել, որ հանդիպումը տևել է երեք ժամ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:…

Read More
Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բնակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։ Փաստաթղթում հստակ նշված է, որ դա «վերջնական առաջարկն» է։ Ըստ ծրագրի՝ Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված…

Read More
Վրաստանի իշխող կուսակցության նախագահը հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի իշխող կուսակցության նախագահը հեռանում է քաղաքականությունից

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Նա կարծում է, որ բարեխղճորեն է կատարել իր պարտքը երկրի և ժողովրդի հանդեպ: Միևնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է լրագրողների ենթադրություններն այն մասին, որ կարող է ընդդիմություն դառնալ և ստեղծել իր կուսակցությունը: Ղարիբաշվիլին «Վրացական երազանքի» նախագահ…

Read More
Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում ստեղծված լարված իրավիճակը

Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում ստեղծված լարված իրավիճակը

Ապրիլի 28-ին Սալոնիկիում Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն՝ քննարկելու Էգեյան ծովում վստահության ամրապնդման միջոցառումներ։ Բանակցությունները տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նախաձեռնած՝ 2023 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերը ձգտում են նվազեցնել վիճելի ծովային տարածքներում միջադեպերի և էսկալացիայի ռիսկերը։ Երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի կողմից Էգեյան և Արևելյան…

Read More
Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը. Քարնի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X-ի իր  էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը։ 1,5 միլիոն հայեր սպանվեցին այդ անիմաստ վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրել ու իրականացրել էր Օսմանյան կայսրությունը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում նրանց պատմությունները, որպեսզի…

Read More
Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: «Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Read More
Պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ

Պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից՝ կից գրելով․ «Գլենդելի հայ համայնքի հետ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Մենք պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և պնդենք հայ ռազմագերիների ազատումը։ Մենք պետք է արդարություն պահանջենք»։

Read More
Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում լարվածությունն աճում է

Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում լարվածությունն աճում է

Հնդկաստանի կառավարությունը դադարեցրել է Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։ Իսկ ապրիլի 27-ից կչեղարկվեն արդեն հաստատված վիզաները: Մինչև այդ պակիստանցիները պետք է լքեն երկրի տարածքը։ Գերատեսչությունը կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Պակիստանից։ Նաև դադարեցվել է ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը: Պակիստանի իշխանությունն էլ ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների…

Read More
Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․ «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ…

Read More
Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Ժոլի

Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Ժոլի

Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին՝ հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին: Նրա խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը: «Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120000 բնիկ հայերի խոր տոկունությունը,…

Read More