Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես բանակցությունների մեկնարկից առաջ նշել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը լավ հնարավորություն է Թրամփին փոխանցելու ռուսական կողմի դիրքորոշումը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում…

Read More

Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի միայն Պաղեստինի Պետություն ստեղծելու դեպքում. Էրդողան

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց անկախ Պաղեստին Պետության ստեղծման։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն իսրայելա-պաղեստինյան հարցի լուծմամբ՝ երկու պետության համակեցության սկզբունքի հիման վրա։ Դա կախված է ազատ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումից՝ 1967 թվականի սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- Էրդողանի խոսքը…

Read More

Անթալիայում կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի (ADF2025) շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, գրում է Anadolu գործակալությունը։ Հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը,…

Read More

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ Ալմաթիում

Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։ Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում:

Read More

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան

Ուրբաթ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա կլինի Ուիթքոֆ-Պուտին երրորդ հանդիպումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Ուկրաինայի կարգավորման նախաձեռնություններով: ԶԼՄ-ները որևէ մանրամասն չեն տրամադրել Ուիթքոֆի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին, միաժամանակ չեն բացառել Մոսկվայի…

Read More

Սի Ծինփինը ԵՄ-ին առաջարկել է համատեղ դիմակայել ԱՄՆ-ին

Չինաստանն ու Եվրոպան պետք է միասին դիմակայեն միակողմանի ահաբեկչությանը, ապրիլի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Չինաստանի առաջնորդը կտրուկ է արտահայտվել Միացյալ Նահանգների նոր մաքսային քաղաքականության մասին՝ զգուշացնելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, և որ աշխարհին դեմ գնալը նշանակում է ինքնամեկուսացում։ Սին կոչ է արել Եվրոպային միավորվել այս պայմաններում՝ իրենց շահերը…

Read More

Նյու Յորքի մոտակայքում ուղղաթիռն ընկել է գետը․ կան զոհեր

Նյու Յորքի մոտակայքի Ջերսի-Սիթի քաղաքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, հաղորդում է CBS-ը։ Ուղղաթիռի կործանման հատվածին են մոտենում արտակարգ ծառայությունները։ Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ ABC News -ի աղբյուրները հաղորդում են առնվազն երեք քաղաքացու մահվան մասին․ ուղղաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Read More

Էրդողանը 13 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունել է քրդամետ կուսակցության պատգամավորներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունել է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական հավասարության կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանին և Սըրը Սյուրեյե Օնդերին: Սա վերջին 13 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին հանդիպումն է կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանակցություններին մասնակցել են նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: Կողմերը քննարկել են «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացի շուրջ իրավիճակը։…

Read More

Ստամբուլում ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները տևել են մոտ 6 ժամ

Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները, որոնք տևել են մոտ 6 ժամ:   Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Հանդիպման օրակարգում է եղել երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը:    Պետքարտուղարության տվյալով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են դիվանագիտական հարաբերություններում առկա…

Read More