Ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների. ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ի նիստին

ԵԽԽՎ-ում «Արտաքին միջամտություն․ սպառնալիք Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանը» թեմայով նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:   Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների, կիբերհարձակումների, որոնց նպատակն է բևեռացնել և ապակայունացնել բաց հասարակությունները:   «Ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը և այլ հարթակներ ազդում ընտրությունների…

Read More

Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը ձու և մսամթերք չգնել այն խանութներից, որտեղ հիգիենայի չափանիշներն ու վաճառքի պայմանները չեն պահպանվում

Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը ձու և մսամթերք չգնել մանրածախ առևտրի կետերից, որտեղ հիգիենայի չափանիշներն ու վաճառքի պայմանները չեն պահպանվում, հայտնում է Պարենի ազգային գործակալությունը։ Պարենի ազգային գործակալությունը հանրությանը բացատրում է, թե կոնկրետ ապրանք գնելիս ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն։ «Միս գնելիս զգույշ եղեք․ Պահպանման և տեղադրման պայմանները — միսը պետք է…

Read More

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Լի Ցյանը քննարկել են ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հարցը

Հեռախոսազրույց են ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Չինաստանի վարչապետ Լի Ցյանը: Քննարկվել են երկկողմ և գլոբալ հարցեր: Լայենը, անդրադառնալով  ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին, շեշտել է կայունության և կանխատեսելիության կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, ինչպես նաև Եվրոպայի ու Չինաստանի՝ որպես աշխարհի երկու խոշորագույն շուկաների պատասխանատվությունը՝ ուժեղ բարեփոխված առևտրային համակարգին աջակցելու համար, ազատ, արդար և հավասար…

Read More

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։   «Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի»,- հավելել է պաշտոնյան:   Նշվում է, որ պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է ապրիլի 10-ին՝…

Read More

ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի 1 տրիլիոն դոլարի. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի 1 տրիլիոն դոլարի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ սա ռեկորդային ցուցանիշ է և առաջինը պատմության մեջ:   «Պետք է ուժեղ լինենք, շուրջբոլորը շատ վատ ուժեր կան»,- մտահոգություն է հայտնել Թրամփը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք այդ գումարը նախատեսված է միայն Պենտագոնի՞ համար, թե՞ ընդգրկում է ազգային պաշտպանության…

Read More

Զելենսկին հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում: Նրա խոսքով՝ ՌԴ սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները հիմնավորված պատասխան են ռուսական հարձակմանը: «Շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել սահմանամերձ շրջաններում՝ թշնամու տարածքում, և դա միանգամայն արդարացի է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»,- ասել է Զելենսկին: Նա նշել է,…

Read More

Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև ոչ ուղղակի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական կողմից հայտնել են, որ բանակցություններին կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։  Արաղչին X-ի միկրոբլոգում նշել է՝ դա հավասարապես և՛ հնարավորություն է, և՛ փորձություն. գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։  Ավելի վաղ ԱՄՆ նախագահ…

Read More

Ջենիֆեր Լոպեսը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

Համաշխարհային գերաստղ Ջենիֆեր Լոպեսը համերգային տուրի շրջանակներում ելույթ կունենա նաև Երևանում։ Այդ մասին աստղը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում։ Երևանը մեկն է այն քաղաքներից, որոնցում Լոպեսը հանդես կգա Up all night խորագիրը կրող տուրի շրջանակներում։ Լոպեսի երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։

Read More

ՄԱԿ-ում մտահոգ են ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության աճով

ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ ու Իրանի հարաբերություններում լարվածության աճով և հուսով են, որ կողմերը կարող են համաձայնեցնել միջնորդների օգնությամբ միջնորդավորված բանակցությունների անցկացումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք մտահոգ ենք ԱՄՆ ու Իրանի հարաբերություններում աճող լարվածությամբ։ Մենք նաև դրական ենք արձագանքել լուրերին՝ այն մասին, որ երրորդ կողմի օգնությամբ անուղղակի…

Read More

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

ԵԽԽՎ այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է տարածաշրջանում զարգացումների և խաղաղության հասնելու՝ Հայաստանի ջանքերի մասին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները: Գրիգորյանը հիշեցրել է, որ ինտենսիվ բանակցություններից հետո մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին,…

Read More

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում անդրադարձել են Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլայհերթին ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին: Նա վստահեցրել է, որ կօգտագործի իր մանդատն ու ամբողջ գործիքակազմը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: «Պետք է լրջորեն հոգ տանենք տարածաշրջանում…

Read More

Օմանը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունների վայր. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները: «Եթե նման գործընթաց կայանա, ապա Օմանը կլինի բանակցությունները վարելու հիմնական թեկնածուն»,- Բաղաեիի խոսքն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե Թեհրանն ու Վաշինգտոնն արդեն սկսել են անուղղակի բանակցություններ։ Նա հերյուրանք է անվանել բանակցային…

Read More