Ռուսաստանի նախագահը որևէ պատճառ չուներ Ուկրաինայի բնակելի շրջաններին վերջին հարվածների համար. Թրամփ

Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թամփը գրառում է կատարել Truth Social-ում: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը որևէ պատճառ չուներ Ուկրաինայի բնակելի շրջաններին վերջին հարվածների համար:   «Դա ինձ ստիպում է մտածել, որ Պուտինը, հնարավոր է, չի ցանկանում դադարեցնել պատերազմը, նա ուղղակի խաղ է խաղում ինձ հետ, ինչը նշանակում է, որ հարկավոր է…

Read More

Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամությունը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է այդ մասին:

Read More

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը՝ հայտնում են իրանական աղբյուրները։ Օմանի արտգործնախարարը բանակցություններից հետո հայտնել է, որ դրանք ընդգծեցին փոխադարձ հարգանքի և կայուն պարտավորությունների հիման վրա համաձայնության հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները, նպատակներն ու տեխնիկական հարցերը: Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, նախնական ամսաթիվը նշանակվել է…

Read More

Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ: «Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ թանկագին գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով: Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Read More

Ռուբիոն և Իրաքի փոխվարչապետը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում Իրաքի ինքնիշխանության կարևորությունը։ Ռուբիոն բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և կառուցողական երկխոսությանը նպաստելու ուղղությամբ Իրաքի գործադրած ջանքերը։ Անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև տնտեսական գործակցության զարգացման,…

Read More

Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է երկրորդ օրն անընդմեջ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Պակիստանին երկրորդ օրն անընդմեջ Քաշմիրի հովտի երկայնքով հրադադարը խախտելու համար: Գերատեսչության տվյալով՝ Հնդկաստանի բանակը պատասխան կրակ է բացել: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել…

Read More

Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Թրամփ

Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն, հաջողությունը, կարծես, մոտ է՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:   ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերն այժմ պետք է հանդիպեն ամենաբարձր մակարդակներով։   «Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրե՛ք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի դադարեցմանը»,- Truth Social-ում գրել է Սպիտակ…

Read More

Պետք է քայլեր ձեռնարկել Մինսկի խումբը լուծարելու համար. Բայրամով

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։ Վերջինս նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Ընդգծելով էներգետիկ ոլորտում Եվրամիության և Ադրբեջանի միջև հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ…

Read More

Երկրաշարժ՝ Ստամբուլում․ զոհերի ու ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում

Ստամբուլում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժը եղել է 4․3 մագնիտուդով։ Ցնցումները տեղի են ունեցել Մարմարա ծովի ափերի մոտ։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորությամբ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա։ Սա այս շաբաթվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է․ նախորդ երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 քաղաքացի է տուժել։ Այդ երկրաշարժի էպիկենտրոնը ևս Մարմարա…

Read More

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում

Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։   «Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։   Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝…

Read More