Ամերիկայի հայկական համագումարը հատուկ միջոցառումներով ամփոփել է 2024 թվականը

Վաշինգտոնում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ձեռնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը, կոնգրեսականներ: Օրենդիրներն իրենց ելույթներում նշել են՝ պայքարելու են, որ վարչակազմը Ադրբեջանից պահանջի ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել՝ թեպետ խաղաղության համաձայնագրի որոշ հույս կա, բայց այն պետք է լինի իրական խաղաղություն: Նրանք նաև կոչ են արել ավելացնել Հայաստանի հետ գործընկերությունն անվտանգային…

Read More

Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը: Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը: Հանդիպմանը գնահատվել են նաև Սիրիայում և Գազայի հատվածում…

Read More

Բոճորիշվիլին անդրադարձել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին, հավելել՝ ճիշտ կլինի՝ այն կոչեն «3+2»: «Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ՝ բացի Ռուսաստանից, քանի որ Վրաստանի երկու շրջանները դեռ օկուպացված են ՌԴ-ի կողմից,…

Read More

Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկխոսությանը և համագործակցությանը. Բոճորիշվիլի

Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ: «Ե՛վ Հայաստանը,…

Read More

ԱՄՆ 36 կոնգրեսական Ռուբիոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ 36 կոնգրեսական, Դինա Տիտուսի և Քրիս Սմիթի գլխավորությամբ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «Գլոբալ Մագնիտսկու» ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին և ԼՂ քաղաքական ղեկավարությանը: Երկկուսակցական նամակում կոչ է արվում պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ԼՂ բնակչության դեմ մարդու իրավունքների…

Read More

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More

Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը: Ջեյհուն Բայրամովը և Հաքան ֆիդանը, ի թիվս այլնի, շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հանդիպել են նաև Թուրքիայի…

Read More

Մեսսին Թումո կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել՝ կիսվել է էջով։  Նշենք՝ Թումո կենտրոնը այս տարվա հունիսին պատրատվում է Բուենոս Այրեսում բացել իր առաջին մասնաճյուղը: Մեսսիի հրապարակմանն անդրադարձել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով․ «Բոլոր ժամանակների…

Read More

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն. NYT

Ուկրաինայի պատվիրակությունն ուրբաթ այցելել է Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ հանքարդյունաբերական համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։ «Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, որը Միացյալ Նահանգներին զգալի մասնաբաժին կտրամադրի Ուկրաինայի բնական պաշարներից»,- հաղորդում է պարբերականը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ բանակցությունները կտևեն…

Read More

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

Մեծ Բրիտանիան պլանավորում է հինգ տարով զորակազմ տեղակայել Ուկրաինայում՝ ռուսական նոր ներխուժումը կանխելու համար, հաղորդել է լոնդոնյան The Telegraph-ը: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացի զինվորականները կզբաղվեն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմամբ և վերականգնմամբ։ «Նրանք կհամագործակցեն արևմտյան մյուս երկրների խաղաղապահ զորքերի հետ և կգտնվեն եվրոպական ղեկավարության ներքո»,- գրել է աղբյուրը։ Ըստ The Telegraph-ի՝ Մեծ Բրիտանիան նաև պլանավորում է…

Read More