ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում. Արաղչի

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»: Արաղչիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին:…

Read More

Ես պարտավոր եմ փրկել մեր երկիրը. Դոնալդ Թրամփ

«Ամերիկան ​​գնում է դեպի «ոսկե դարաշրջան»՝ ցածր սպառողական գներով, ավելի բարձր աշխատավարձերով և «աշխարհի պատմության մեջ լավագույն տնտեսությամբ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Միչիգան ​​նահանգի Դեթրոյթ քաղաքից հյուսիս գտնվող Ուորեն քաղաքում։ Նա խոստացել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին իր վարչակազմը կներկայացնի «ամերիկյան պատմության մեջ ամենամեծ հարկային կրճատումը»։ Ըստ ԶԼՄ-երի՝ Թրամփը որոշել է…

Read More

Amazon-ը սկսում է ինտերնետային արբանյակներ արձակել ուղեծիր՝ մրցակցելով Starlink-ի հետ

Amazon-ը տիեզերք է ուղարկել ինտերնետային արբանյակների առաջին խումբը՝ որպես Kuiper նախագծի մաս, որը Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգի անմիջական մրցակիցն է, գրում է BBC-ն։ Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից արձակվել է United Launch Alliance (ULA) ընկերության Atlas V հրթիռակիրը՝ ուղեծիր տանելով 27 արբանյակ։ Առաջիկա տարիների ընթացքում Amazon-ը նախատեսում է Երկրի ցածր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ, որոնք…

Read More

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված…

Read More

Թբիլիսիի տոնավաճառում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին…

Read More

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի առևտրային գոտիներից մեկում

Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ մեքենա։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ մոտավորապես ժամը 06։00-ին՝ երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողներն ակտիվորեն ազատում են շուկայի այն հատվածը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Պատճառների մասին դեռևս հայտնի…

Read More

Ախալցխայում մասնավոր շինություն է հրդեհվել

Այսօր Ախալցխայում հրդեհ է բռնկվել Փառնավազ թագավորի փողոցում գտնվող մասնավոր շինությունում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արագորեն ժամանել է դեպքի վայր և հրդեհը մարվել է։  Հրդեհի պատճառը այս փուլում մնում է անհայտ։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Read More

Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար: Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ…

Read More

COP29-ի անցկացմամբ Բաքուն չկարողացավ մեծացնել իր միջազգային հեղինակությունը. Քրիս Սմիթ

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում՝ COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը հայտարարել է, որ COP29-ի անցկացմամբ Բաքուն ցանկանում էր մեծացնել իր միջազգային հեղինակությունը, սակայն ձախողվել է: Նա հիշեցրել է, որ շատ երկրներ կա՛մ չեն մասնակցել համաժողովին, կա՛մ ուղարկել են ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ: Կոնգրեսականի…

Read More

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը: Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը: Նշվում է, որ մայիսի 8-ին Նեթանյահուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ: Ըստ լրատվամիջոցների՝ այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջև կապերի…

Read More