110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար. Կաստիլյո

110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար. Կաստիլյո

Ապրիլի 24-ին աշխարհը ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ X-ի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լորան Կաստիլյոն: «110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է կանգնեն հայերի կողքին»,- նշել է եվրապատգամավորը:

Read More
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը դիմել է Պուտինին

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը դիմել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահին կոչ է արել դադարեցնել Կիևին հարվածները:   «Վլադիմի՛ր, կա՛նգ առ», — դիմել է նա Պուտինին:   Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ երեկ Վաշինգտոնին խաղաղության հնարավոր համաձայնագրի նոր առաջարկներ են ներկայացվել: Նա շեշտել է՝ որևէ համաձայնություն չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը:   Ուկրաինայի նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան…

Read More
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է Լուազոն X-ի միկրոբլոգում: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à la…

Read More
Մոլդովայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ է ներկայացվել

Մոլդովայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ է ներկայացվել

Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ: Խորհրդարանի պատգամավոր, Ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 24-ը աշխարհի ամբողջ հայության համար Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է: «Այսօր մենք ոգեկոչում ենք նահատակված 1,5 մլն անմեղ հայերի հիշատակը, որոնք ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության…

Read More
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915-1923 թթ զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915-1923 թթ զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն

Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,- նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից: Today, on April 24, we pay our tribute to the memory of…

Read More
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Փասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին: Հարկավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և թույլ չտալ, որ նման վայրագությունները կրկնվեն»,- հայտարարել է պաշտոնյան քաղաքային խորհրդի նիստում:

Read More
Հնդկաստանի և Պակիստանի միջև նոր լարվածություն

Հնդկաստանի և Պակիստանի միջև նոր լարվածություն

Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին Նյու Դելիում, արգելել է Պակիստանի քաղաքացիների մուտքը և 48 ժամ է տվել երկրում գտնվող պակիստանցիներին պետության տարածքը լքելու համար: Հնդկաստանը փակել է նաև Հնդկաստան-Պակիստան սահմանի անցակետը: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան նախօրեին Հնդկաստանի Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Պակիստանն էլ փակել է…

Read More
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Ախալցխայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Այսօր Ախալցխայում տեղի  ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ։ Եղեռնի  հուշարձանի մոտ հավաքվեեցին  հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում բանախոսներն ընդգծեցին պատմական հիշողության պահպանման և նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու կարևորությունը։ Ամեն…

Read More
Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում: Այդ մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը:  Նա ընդգծել է բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերին դիմակայության կարևորությունը: Աունը համերաշխություն…

Read More
Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք. Թրամփ

Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք. Թրամփ

Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր…

Read More
Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ​​շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։ Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական…

Read More
Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել…

Read More