Մասկը պատրաստ է լքել իր պաշտոնը ԱՄՆ վարչակազմում. WP

ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը՝ հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին: Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի՝ միլիարդատերը «հոգնել…

Read More

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Դելի՝ Մոդիի հետ քննարկելու մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ նա բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ, գրում է BBC-ն։ «Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխնախագահին ուղեկցում են…

Read More

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։ «Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»,- ասել է Բրունին։ Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն…

Read More

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Թել Ավիվը միայնակ չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ առանց Սպիտակ տան աջակցության, քանի որ վախենում է կորցնել Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իսրայելցի և արաբ դիվանագետներին։ Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Նեթանյահուն փորձեր է արել ստանալու Վաշինգտոնի աջակցությունը ռազմական գործողությունների համար, սակայն ապարդյուն: ԱՄՆ նախագահ Թրամփը հույս ունի իրանական հարցը լուծել դիվանագիտական…

Read More

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահով. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր կաթոլիկ  հավատացյալներին` Հռոմի Պապի մահվան առիթով: «Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի առիթով»,- գրված է վարչապետի X-ի էջում:

Read More

ԱՄՆ-ն Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությանը

Ռուսաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ Ուկրաինայի հարցով հրադադարի շուրջ բանակցությունների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկումների սեղանին չէ: «Նախագահ Թրամփն ավելին է արել այս 90 օրվա ընթացքում այդ պատերազմը լուծելու համար, քան նրանք արել են…

Read More

Չինաստանը զգուշացնում է, որ միջոցներ կձեռնարկի իր շահերը խախտող երկրների նկատմամբ

Չինաստանն ապրիլի 21-ին խստորեն դատապարտել է ի վնաս Պեկինի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքող երկրներին՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր աջակցում են Վաշինգտոնին սակագնային պատերազմում: «Նման մոտեցումն ի վերջո կտապալի երկու կողմին էլ ու կվնասի մյուսներին»,- AFP գործակալությունը մեջբերել է ՉԺՀ առևտրի նախարար Վան Վենտաոյի խոսքը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ վարչակազմի ծրագրի,…

Read More

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ «Այսօր՝ երկուշաբթի, 2025 թվականի ապրիլի 21-ի վաղ առավոտյան, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց Հորը՝ Դոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:  Կաթոլիկ եկեղեցու հովվապետը 88 տարեկան էր:

Read More

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից…

Read More

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Խարկովին և Զապորոժիեին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին, մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Թիրախում են հայտնվել նաև Խարկովը և Զապորոժիեն: Հայտնի է մեկ զոհի մասին, 70-ից ավելի մարդ է վիրավորվել:

Read More