Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Դնեպրոպետրովսկի ուղղությամբ, ուկրաինական կողմը մեծ կորուստներ ունի

Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Դնեպրոպետրովսկի ուղղությամբ, ուկրաինական կողմը մեծ կորուստներ ունի


Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Միխայիլ Դրապատին հաստատել է, որ ռուսական բանակը «Իսկանդեր-Մ» համալիրով հարվածել է Ուկրաինայի բանակի Դնեպրոպետրովսկի մարզի զորավարժարանին, գրում է UNIAN-ը:

Նշվում է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի մինչև 150 զինծառայող, այդ թվում՝ մինչև 30 օտարերկրյա հրահանգիչ: Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժարանում վերապատրաստվում էին Ուկրաինայի զինված ուժերի 157-րդ մեքենայացված բրիգադի զինծառայողները:

«Զորավարժարանում տեղի ունեցած ողբերգությունը թշնամու հարվածի սարսափելի հետևանքն է: Պատերազմը պահանջում է արագ որոշումներ, պատասխանատվություն և անվտանգության նոր չափանիշներ, այլապես մենք կորցնում ենք ավելին, քան ունենք»,- ընդգծել է Դրապատին։

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ռուսական զորքերն առաջ են շարժվել Կուրսկի մարզում՝ բնակավայրի տարածքում։ Բացի այդ, ռուսական բանակը երկու առաջխաղացում ունի Խարկովի մարզի ուղղությամբ, ինչպես նաև Պոկրովսկի մերձակայքում։