Անկեղծ ցավակցում ենք Վանկուվերի ողբերգության զոհերի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Անկեղծ ցավակցում ենք Վանկուվերի ողբերգության զոհերի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ողբերգության զոհերի կապակցությամբ:

«Մենք անկեղծ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և տեղի համայնքին՝ տեղեկանալով Վանկուվերի «Լապու-Լապուի օր» փառատոնի ողբերգական իրադարձությունների մասին: Մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- գրված է նախարարության X-ի էջում:

Վանկուվերում շաբաթ երեկոյան ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ փողոցային տոնակատարության ժամանակ, որը կազմակերպել էր տեղի ֆիլիպինյան համայնքը: Քաղաքային ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ հնգամյա աղջնակ: Կանադայի քաղաքացի 30-ամյա վարորդը ձերբակալվել է, նրան սպանության մեղադրանք է ներկայացվել։