Զելենսկին արձագանքել է հրադադար հաստատելու Պուտինի առաջարկին

Զելենսկին արձագանքել է հրադադար հաստատելու Պուտինի առաջարկին


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին:

«Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը՝ երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները, առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք Զատկի հրադադարը դարձնել ամբողջական և երկարացնել այն երեսուն օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել է ամեն ինչ և շարունակում է շահարկել խաղաղությունը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ դա այն հիմքն է, որը կարող է հանգեցնել իրական դիվանագիտության:

Զելենսկու խոսքերին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ առանց բոլոր նրբությունների կարգավորման՝ անհնար է հրադադար հաստատել: