
Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Ղազախստանը ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին՝ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։ «Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի…