Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից

Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից

Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից և ստացել այն Անդրբալկանյան միջանցքով` հայտնել է «Մոլդովագազի» ղեկավարի պաշտոնակատար Վադիմ Չեբանը։ «Ստացված գազի քանակը կազմում է 240 Մվտ/ժ, որը Անդրբալկանյան միջանցքով տեղափոխվել է Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով»,- նշել է պաշտոնյան: Դեկտեմբերի 16-ից Մոլդովայում գործում է էներգետիկ ոլորտում արտակարգ դրության ռեժիմ: Նման որոշում է կայացվել 2025 թվականի…

Read More
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս: Գերմանական լրատվամիջոցների տվյալով՝ ի թիվս այլ հարցերի՝ նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները,…

Read More
ԱԹՍ-ների հարվածներից Կիևում վնասվել է Գերագույն ռադայի շենքը

ԱԹՍ-ների հարվածներից Կիևում վնասվել է Գերագույն ռադայի շենքը

Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիևին և այլ շրջանների: Քաղաքացիական օբյեկտներ են տուժել, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է զոհերի և վիրավորների մասին: Տեղեկություններ կան, որ մայրաքաղաքում վնասվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի վարչական շենքերը: Միաժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում բարդ իրավիճակ է, ռուսական ուժերն առաջ են շարժվում արևելքում: Մոսկվայից էլ հայտնել են,…

Read More
Հարավային Կորեայում իրավապահներին չի հաջողվել կալանավորել պաշտոնանկ արված նախագահին

Հարավային Կորեայում իրավապահներին չի հաջողվել կալանավորել պաշտոնանկ արված նախագահին

Հարավային Կորեայում քննիչներին և իրավապահներին չի հաջողվել կալանավորել պաշտոնանկ արված նախագահին: Յուն Սոկ Յոլի պահակախումբը և նախագահի նստավայրի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են Հարավային Կորեայի հակակոռուպցիոն գրասենյակի ներկայացուցիչների գործողությունները: Նաև նստավայրի շենքի դիմաց հավաքվել են Յուն Սոկ Յոլի կողմնակիցները և բողոքի ցույց անցկացրել: Դեկտեմբերի վերջին Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրդեր էր…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայի իրադարձությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայի իրադարձությունների կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Նախօրեին Չեռնոգորիայում Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:  

Read More
Չեռնոգորիայում զինված անձը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել

Չեռնոգորիայում զինված անձը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել

Չեռնոգորիայում հունվարի լույս 2-ի գիշերը Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Մահացածներից երկուսը երեխաներ են։ Իրավապահները հայտնել են, որ Մարտինովիչը «հայտնի է եղել ագրեսիվ պահվածքով և ավելի վաղ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար»: Չեռնոգորիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Օրակարգում են երկրի բոլոր քաղաքներում անօրինական զենքի հայտնաբերման…

Read More
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել

Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել

Նյու Յորքում՝ Amazura գիշերային ակումբի մոտ, զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են հունվարի 1-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Լրատվամիջոցների տվյալով՝ առնվազն 10 մարդ վիրավորվել է: Նրանցից մի քանիսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: Հետախուզում է հայտարարվել Infiniti մակնիշի մոխրագույն ավտոմեքենայի նկատմամբ, վարորդը դիմել է փախուստի: Կասկածյալին փնտրում է ոստիկանությունը։

Read More