Բունդեսթագի նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ՝ հայտնում են գերմանական և ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, ինչպես նաև տարբեր պաշտոնյաների կաշառելու համար՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ գործունեություն ծավալելու համար: Բունդեսթագի նախկին պատգամավորները հերքում են մեղադրանքները: Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

Read More

Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։ «Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,- ասվում է հաղորդագրությունում։ Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը…

Read More

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել 25-25 ձևաչափով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել՝ 25-ը 25-ի դիմաց ձևաչափով: «Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 2025 թվականին…

Read More
Վրաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության ուղեծրում են-Նիկոլ Փաշինյան

Վրաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության ուղեծրում են-Նիկոլ Փաշինյան

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության ուղեծրում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի «հավասարակշռված արտաքին քաղաքականությունը մեծ հանգրվանի է հասնում»։ «Իրանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, որոնք համագործակցության ամենահուսալի հիմքն…

Read More
Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում ռազմական հանցագործ Պուտինից հեռու մնալու համար: Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից զերծ Հարավային Կովկասը կլինի խաղաղ և բարգավաճ-Ջո Ուիլսոն

Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում ռազմական հանցագործ Պուտինից հեռու մնալու համար: Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից զերծ Հարավային Կովկասը կլինի խաղաղ և բարգավաճ-Ջո Ուիլսոն

Հայաստանը մեծ քայլեր է անում Պուտինից հեռու մնալու համար, և Հարավային Կովկասը, որը զերծ է ռուսական և իրանական ազդեցությունից, կլինի խաղաղ ու բարգավաճ, ինչպես երբևէ։ Այս մասին իր X էջում գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ «Ես ողջունում եմ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը: Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում ռազմական հանցագործ Պուտինից հեռու մնալու…

Read More

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկ

Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել այդ երկրի հետ համագործակցությանը, և 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես…

Read More
Բողոքի ցույց Վրաստանի համար — Բողոքի ցույց Ախալցխայում

Բողոքի ցույց Վրաստանի համար — Բողոքի ցույց Ախալցխայում

Բողոքի ցույց Վրաստանի համար։ Համընդհանուր նախազգուշացնող ցոյցին միացել են նաև Ախալցխայի բնակիչները։ քաղաքացիները հավաքվել են Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ և բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք բողոքել են նաև «Բաթումելեբի» և «Նեթգազետի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության և «Վրացական երազանք»-ի կողմնակիցների կողմից լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակման դեմ։

Read More

Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարումը: Մինչդեռ Միացյալ Նահանգները դա չի արել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։ Փեզեշքիանը նաև շեշտել է, որ Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ…

Read More

Թրամփը ծրագրել է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները. Մայք Ջոնսոն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, փոխանցում է Politico-ն։ Հունվարի 9-ին Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել հրաժարական տալ նահանգում բռնկված հրդեհների ֆոնին: Քաղաքական գործչի խոսքով՝ նահանգապետի մեղքով այրվում են ԱՄՆ-ի լավագույն գեղատեսիլ տարածքները։ Ի…

Read More

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածի հարցով. The Times of Israel

Կատարում բանակցությունների ժամանակ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին: «Իսրայելն ու Համասը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։ Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի…

Read More

Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն

Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ: «Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի…

Read More

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ: «Կարճ ժամանակահատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք…

Read More

Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները: «Պայմանավորվեցինք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակել»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու՝ ֆրանսիական նախաձեռնությունը։ «Դիտարկել ենք դրա իրականացման, հնարավոր ընդլայնման և գործընթացին այլ…

Read More