Ստորագրվել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ստորագրվել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։ Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։

Read More
Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում ձյուն, ծովում 4-6 բալ բուք-Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում ձյուն, ծովում 4-6 բալ բուք-Շրջակա միջավայրի ազգային գործակալություն

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում հունվարի 18-20-ը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն։ Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակը, լեռնոտ շրջաններում սողանքներ և սելավներ առաջացնել, իսկ երկրի բարձր լեռնային շրջաններում ձնահոսք առաջացնել։ «Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ առատ, բարձրադիր գոտիներում՝ բուք,…

Read More
Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը

Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը

Կրեմլում ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները:   Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։   Փեզեշքիանն ընդգծել է Ռուսաստանի հետ համակողմանի հարաբերությունների…

Read More
Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։ Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»: We welcome the…

Read More
Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը

Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը

Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ լսումները տեղի են ունենալու Բաքվի ռազմական դատարանում: Նշվում է, որ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ: Ադրբեջանում պահվող 15 անձի (Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան,…

Read More
Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն: Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության…

Read More
Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է. Բոճորիշվիլի

Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է. Բոճորիշվիլի

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է, և հարաբերություններն է՛լ ավելի արագ տեմպերով կզարգանան: «Ցավոք, Վրաստանի երկու տարածաշրջանները շարունակում են օկուպացված լինել Ռուսաստանի կողմից, ինչը զգալիորեն մեծացնում է մեր անվտանգության մարտահրավերները։ Ավելին, լայն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները լրացուցիչ…

Read More
ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Ուիլսոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Մենք հնարավորություն ունենք Կովկասը կրկին դարձնելու ուժեղ՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ պետք է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, ես գիտեմ, որ նա…

Read More
Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհրաժեշտություն չենք տեսնում. Բայրամով

Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհրաժեշտություն չենք տեսնում. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները չեն տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։   Հինգշաբթի իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ մամուլի ասուլիսում նա ասել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում մեծապես նպաստել է ԱՄՆ շահերի առաջմղմանը։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը գործում է 2000 թվականից։   «Մենք վերլուծել…

Read More
Իմ  նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

Իմ նախագահության օրոք երկրում ամրապնդվել է ժողովրդավարությունը. Ջո Բայդեն

Ջո Բայդենը նախագահի պաշտոնում վերջին ուղերձով դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկրում ժողովրդավարությունն ամրապնդվել է: «Մենք ստեղծել ենք շուրջ 17 միլիոն նոր աշխատատեղ, կատարվել են փոփոխություններ առողջապահության ոլորտում։ Մեզ նաև հաջողվել է ամրապնդել ՆԱՏՕ-ն, պահպանել Ուկրաինայի ազատությունը»,- ասել է Բայդենը: Միաժամանակ նա հավելել է՝ մտահոգված է, որ իշխանությունը…

Read More