Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում հունվարի 18-20-ը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակը, լեռնոտ շրջաններում սողանքներ և սելավներ առաջացնել, իսկ երկրի բարձր լեռնային շրջաններում ձնահոսք առաջացնել։
«Հունվարի 18-20-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ առատ, բարձրադիր գոտիներում՝ բուք, քամի՝ արևմտյան։ Հունվարի 19-20-ին ծովում 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ: Սպասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակը, լեռնոտ շրջաններում սողանքներ և սելավներ առաջացնել, երկրի բարձր լեռնային շրջաններում ձնահոսք առաջացնել։ Ձյան առատ տեղումների, ձնահյուսի վտանգի, տեղ-տեղ մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը (վտանգի մակարդակը՝ միջին), ասվում է հաղորդագրության մեջ։