Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն  անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պահանջվում է 367 ձայն։ Փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, հայտնում է Deutsche Welle-ն: Այժմ, օրենքի համաձայն, Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։…

Read More

Ֆրանսուա Բայրուն հանդիպել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Երկուշաբթի Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդակցություններ է սկսել հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Առաջինը Մատինյոն է ժամանել «Ազգային միավորման» ղեկավար Ժորդան Բարդելան՝ Մարին Լը Պենի ուղեկցությամբ։ Վերջինը կիրակի ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորները նախապես չեն դատապարտի նոր կառավարությանը։ Այնուհետև բանակցություններ են տեղի ունեցել վարչապետի և Ազգային ժողովի «Միասին՝ հանուն Հանրապետության» նախագահական ուժերի դաշինքի…

Read More

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Առաքելությունն X-ի իր էջում գրել է. «Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»: Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով  զոհվել է 2 մարդ, 1 հոգի՝ վիրավորվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 1 հոգի՝ վիրավորվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այժմ նա գտնվում է վիրաբուժարանում- այս տեղեկությունը հաստատում է Ախալցխայի հիվանդանոցի տնօրենը։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան մեծ արագությամբ վարելու հետևանքով  ղեկը չի հաջողվել կառավարել, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է երկու…

Read More

Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ասել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային շահերը։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղավելաշվիլին մեկնաբանել է բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում, որոնք սկսվել են  վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը:…

Read More
Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցխա-Վալեի մայրուղիի վրա կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է: Սեփական տեղեկությունների համաձայն՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Read More
Ո՞վ է երգելու և որքա՞ն գումար է վճարելու Ախալցխայի քաղաքապետարանը Ամանորի համար

Ո՞վ է երգելու և որքա՞ն գումար է վճարելու Ախալցխայի քաղաքապետարանը Ամանորի համար

Դեկտեմբերի 20-21-ին և 29-ին Ախալցխայում հայտնի են ամանորյա միջոցառումներին ելույթ ունեցողների անունները: Պետական ​​գնումների գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին Նուցա Բուզալաձեն ելույթ կունենա 18000 լարիով, իսկ Միրզա Մոդեբաձեն՝ 8000 լարիով։ Դեկտեմբերի 21-ին նախատեսված միջոցառմանը Զուկա Խուցիշվիլին կստանա 10000 լարի, իսկ դեկտեմբերի 29-ին Նիկոլշwուն ելույթ կունենա 5000 լարիով։ Ընդհանուր առմամբ, երգիչներ վարձելու համար տեղական բյուջեից հատկացվելու է…

Read More

Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում: «Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության…

Read More

Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր առավոտյան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդ ժամանելուն պես հայտարարել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության մասին: «Ես կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է կրկին Հայաստանին տրամադրեմք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել»,-ասել է…

Read More

Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի Պետական ​​անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ հանցավոր խմբավորում են ստեղծել «Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Ըստ աղբյուրների՝ նրանք պատրաստվել են պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում: Ադրբեջանի…

Read More

Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին հատուկ հանձնարարությունների գծով իր բանագնացը նշանակելու մասին: Թրամփը չի հստակեցրել, թե ինչ է անելու Գրենելը, սակայն իր Truth Social հարթակում գրել է, որ բանագնացը «կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում»: Թրամփի հավատարիմ կողմնակից Գրենելը նախկինում համարվում էր պետքարտուղարի հավանական…

Read More

Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում՝ Ռուսաստանի տարածքի և Ղրիմի միջև ընկած հատվածում, խորտակվել է երկու նավթատար նավ՝ Волгонефть 212-ը և Волгонефть 239-ը։ Երկուսում եղել է անձնակազմի համապատասխանաբար 13 և 14 անդամ, ըստ տեղեկության, մեկ մարդ մահացել է: Վթարի ենթարկված լցանավերում, ըստ թարմացված տվյալների, եղել է մոտ 9,2 հազար տոննա նավթամթերք, հայտնել է РИА Новости-ն:   Росморречфлот-ն էլ պարզաբանել…

Read More

Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում է, մնում է ավտոբուսների հաճախականությունը, կան նաև գծեր, որոնք գերծանրաբեռնված են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգին: «Ունենք թաղամասեր, որտեղ իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում: Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր…

Read More

2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

Մեծանուն արվեստագետ, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Read More

Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։   Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և…

Read More

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն…

Read More