Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե


Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։

«Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,- ասել է նա:

Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը։