Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջիկա 24 ժամվա ընթացքում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեն՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա նշել է, որ համաձայնագիրը վերջնականացման փուլում է: Շմիհալը նշել է, որ ԱՄՆ կողմից նոր ռազմական օգնությունն Ուկրաինային համարվելու է Վաշինգտոնի ներդրումը համատեղ ներդրումային հիմնադրամում։
«ԱՄՆ-ի հետ ընդերքի համաձայնագիրը լինելու է ամբողջությամբ գործընկերային համաձայնագիր. ներդրումային հիմնադրամը կունենա կառավարման և ֆինանսավորման 50/50 մասնաբաժին, ներդրումները կկատարվեն կանխիկ, իսկ ամերիկյան կողմի ռազմական օգնությունը կդիտարկվի որպես ներդրում հիմնադրամում»,- նշել է վարչապետը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։