Ախալքալաքի մշակույթի տան և գրադարանի հիմնովին վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ամբողջովին փոխարինվել են լուսամուտներն ու դռները։ Նախկինների փոխարեն տեղադրվել են նոր, ժամանակակից լուսամուներ։ Հիմնովին վերանորոգվումեն սան-հանգույցները, լուսավորությունը և առաստաղը։
Գրադարանում ևս կատարվում է սենյակների ձևափոխություն և կոսմետիկ վերանորոգում։
Շենքը կունենա նոր համերգի դահլիճ նախատեսված 100 հանդիսատեսի։
Վերանորոգման աշխատանքները կատարում է «Աբուլ» կազմակերպությունը։ Աշխատակիցները տեղի բնակիչներ են։
Վերանորոգման ֆինանսավորումը Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից է։
Աշխատանքներին անձամբ հետևում է Ախալքալաքի քաղաքապետ՝ Մելքոն Մակարյանը։