Թեհրանից մեկնաբանել են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գործող յոթ կազմակերպության վրա՝ իրանական նավթի վաճառքով զբաղվելու համար: Իրանական կողմին անհանգստացնում է, որ պատժամիջոցները սահմանվել են միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը «թշնամական, անօրինական, դաժան և անմարդկային» է որակել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը:
ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։ Էսմաիլ Բաղաեին համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը ցանկանում է ճնշում գործադրել Իրանի վրա: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների անօրինական արտահանումը:
Մարկո Ռուբիոն պնդել է, թե Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է «ապակայունացնող և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար»։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։