ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի ձեռքբերումները՝ հակառակ դեպքում սպառնալով երկրորդային պատժամիջոցներով։
«Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր ձեռքբերումները պետք է հենց այս պահին դադարեցվեն։ Ցանկացած երկիր կամ անձ, որ Իրանից ձեռք է բերում նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի ցանկացած քանակություն, անհապաղ կենթարկվի երկրորդային պատժամիջոցների»,- գրել է նախագահը Truth Social-ի իր էջում։
Թրամփը նախազգուշացրել է, որ կարգը խախտողներին կարգելվի ԱՄՆ հետ բիզնես վարել «ցանկացած ձևով կամ տեսքով»։