Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին

Իրանի ԱԳ փոխնախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրին


Պաշտոնական Թեհրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Բաքու կատարած այցի ժամանակ:

Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում:

Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, նշել՝ տարածաշրջանում չկա այլ երկու երկիր, որոնք այնքան սերտորեն կապված լինեն միմյանց հետ, որքան Իրանն ու Ադրբեջանը: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը փորձում է վերացնել երկրների միջև առաջացած արհեստական խոչընդոտները և հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն:

Նա դատապարտել է 2023 թ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, նշել, որ լայնածավալ հետաքննություն է անցկացվել: