Պաղեստինամետ ակտիվիստները խափանել են Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆի և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի ելույթը՝ նացիստական օկուպացիայից Թագավորության ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչների վրա ծխային ռումբեր են նետել, այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը։
Տուսկի ելույթի ժամանակ անհայտ անձը բեմի վրա ծխային ռումբ է նետել, քաղաքական գործիչների թիկնազորը նրանց անմիջապես հեռացրել է դահլիճից: Բայց ավելի ուշ նրանք վերադարձել են, որպեսզի միջոցառումն ավարտեն՝ վառելով ազատագրման կրակը, որը խորհրդանշում է Թագավորության ազատագրումը նացիստական օկուպացիայից և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը: Ցուցարարների գործողությունների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Պարզ չէ նաև, արդյոք ռումբը նետողը ձերբակալվել է, թե՝ ոչ: