Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում

Էրդողանն աջակցել է Թրամփին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ նրա մոտեցման հարցում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը զարգացնելու համար բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

«Նախագահն աջակցություն է հայտնել պատերազմները դադարեցնելու ԱՄՆ նախագահ Թրամփի մոտեցմանը և բարձր է գնահատել  Իրանի հետ բանակցային գործընթացն ու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- հայտնել են Թուրքիայի նախագահի  գրասենյակից։ Զրույցի ընթացքում Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա։

Իր հերթին ԱՄՆ նախագահը Թրամփը գրառում է արել Truth Social-ում, նշելով, որ ինքն ու Էրդողանը «շատ լավ ու արդյունավետ հեռախոսազրույց» են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակը։