Պորտուգալիան նախատեսում է երկրից արտաքսել 18000 անօրինական ներգաղթյալի

Պորտուգալիան նախատեսում է երկրից արտաքսել 18000 անօրինական ներգաղթյալի


Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը ցանկանում է երկրից վտարել մոտ 18 հազար օտարերկրացու, որոնք ապրում են այնտեղ առանց համապատասխան թույլտվության, հաղորդել է Associated Press-ը։

Նախագահ Անտոնիու Լեյտաու Ամարուին կից նախարարը հայտարարել է, որ իշխանությունները մոտ 18 հազար ծանուցում կուղարկեն Պորտուգալիայում անօրինական գտնվող անձանց՝ երկիրը լքելու անհրաժեշտության մասին:

Օտարերկրացիները կսկսեն ծանուցումներ ստանալ հաջորդ շաբաթ։ Առաջին ալիքում դա կանդրադառնա մոտ 4.5 հազար մարդու, որոնք պետք է 20 օրում ինքնակամ հեռանան Պորտուգալիայից: